Tuesday, 23 04 2024
12:30
ԱՄՆ-ն զգուշացրել է «պատժամիջոցների հնարավոր վտանգի մասին» Իրանի և Պակիստանի միջև համաձայնագրերի կնքման ֆոնին․ ԶԼՄ-ներ
12:15
Կատարի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի պայմանավորվածությունը սահմանազատման վերաբերյալ
Անահիտ Մանասյանն առանձին հանդիպումներ է ունեցել լրագրողներ Հռիփսիմե Ջեբեջյանի և Գայանե Զարգարյանի հետ
Հեյդարի ԲԱՄ-ը , Իլհամի Մումբայը եւ Վաշինգտոնի «ողջույնի ուղերձը»
Նոյեմբերյանում իրավիճակը լարված է
Պապիկյանն ընդունել է Ֆրանսիայի սենատի պատվիրակությանը
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին փորձագիտական խմբերը սկսել են կոորդինատների ճշտման գործընթացը
Հայաստան-Ադրբեջան շփման գծի որևէ փոփոխություն այսօր չի նախատեսվում. ԱԱԾ
Տավուշի երեք գյուղերի ղեկավարները կհանդիպեն բնակիչներին
11:30
Մալայզիայում երկու ուղղաթիռների բախումից 10 մարդ է զոհվել
Դեսպան Գևորգյանը հանդիպել է ՄԱԿ-ի Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի տնտեսական և սոցիալական հանձնաժողի գործադիր քարտուղարի հետ
ՆԳՆ-ն հայտնել է Բաղանիս-Ոսկեպար ավտոճանապարհի փակման պատճառը
Քաղաքացիները շարունակում են փակ պահել Ոսկեպար-Կիրանց ճանապարհահատվածը
Օշականում մեքենան բախվել է տան դարպասին․ կա տուժած
10:45
Մենք հարգում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքված համաձայնագրերը. Կանանի
Լիլիթ Մակունցը հանդիպել է Ռամսֆելդի կրթական ծրագրի մասնակիցներին
10:15
Նավթի գներ. 22-04-24
Լուրեր առավոտյան թողարկում 10:00
Քննարկվել է Երևանում կայանալիք ՎԶԵԲ տարեկան հանդիպման մանրամասները
Բաքվի համար 4 գյուղերը միայն ճնշման միջոց են. գլխավոր հարցը մնում է Մեղրիի ճանապարհը
Հրդեհ Հրազդանի կիրճում
Իրանը չի ուզում «խնջույքը» շարունակել, Իսրայելը չի գնա էսկալացիայի. ամեն ինչ վերջացա՞վ
Սպասվում է կարճատև անձրև
Տարածաշրջանը կարող է դառնալ պոլիգոն
Տավուշը պայքարում է, համայնքապետն ԱՄՆ-ում է. «Հրապարակ»
Համերգն առանց տեղական «իշխանիկների». «Հրապարակ»
Սահմանազատման երեք տարբերակ է քննարկվել. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Գնել Սանոսյանը «գովերգում» է, իսկ իր տեղակալը համարում է միջազգային մեքենայությունների հեղինակ. «Ժողովուրդ»
Իշխանությունը փորձում է պառակտել շարժումը. Յուրիկների պակաս չի զգացվում. «Հրապարակ»

Ֆրանսիան մանրադրամ դարձրեց Հայոց Ցեղասպանությունը` լուծելով իր հարցերը Անկարայի հետ

Անցյալ ուրբաթ Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն Թուրքիայում հանդիպեց իր ֆրանսիացի գործընկերոջ` Ալեն Ժյուպեի հետ… Հանդիպումից հետո կազմակերպված համատեղ ասուլիսում եթե Դավութօղլուն հանդես եկավ ուշագրավ հայտարարությամբ, ապա Ֆրանսիայի ԱԳ նախարարի առաջարկը կարելի է սենսացիոն որակել:

Դավութօղլուն հայտարարեց, թե Թուրքիան պատրաստ է ստեղծել 1915թ. իրադարձությունների (Հայոց ցեղասպանության) վերաբերյալ համատեղ հանձնաժողով, որը կուսումնասիրի այդ իրադարձությունները. «Թուրքիան պատրաստ է համատեղ հանձնաժողովի ստեղծմանը՝ տվյալ խնդրի պատմական ուսումնասիրման համար»… Համաձայնեք, որ Անկարայի այս հայտարարությունը կարելի է դասել դիվանագիտական հերթական հնարքների շարքին:

Հայաստանի բարեկամ երկրի` Ֆրանսիայի ԱԳ նախարար Ալեն Ժյուպեն, որի երկիրը վերջերս Սարկոզիի երևանյան հայտարարությունների պատճառով լարվածության մեջ էր պաշտոնական Անկարայի հետ, նույն ասուլիսում հանդես եկավ ուղղակի սենսացիոն առաջարկով: Ժյուպեն «մարտահրավեր» էր անվանել 1915թ. իրադարձությունների թեման` իր երկրի պատրաստակամությունը հայտնելով հյուրընկալել դրա շուրջ հայ-թուրքական քննարկումները: Ըստ «Անադոլու» գործակալության` Թուրքիայի ԱԳ նախարարի հետ համատեղ ասուլիսում Ժյուպեն նշել է, որ բոլոր մեծ երկրները աշխատանք են կատարում իրենց պատմությունն ուսումնասիրելու ուղղությամբ: Այնուհետև Ժյուպեն ասել է, որ նման աշխատանք կարող է կատարվել պատմական հանձնաժողովում: Նա Հայոց ցեղասպանության ժամանակաշրջանը որակել է իբրև դժվարին` թե՛ Թուրքիայի և թե՛ Հայաստանի համար` հավելելով, թե Ֆրանսիան կարող է հյուրընկալել նման հանդիպում:

Թուրք-ֆրանսիական այս առաջարկ-մեսիջը ունեցավ նաև աջակցող հայտարարություններ: Թուրքիայի Ազգային մեծ ժողովի նախագահ, իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության ներկայացուցիչ Ջեմիլ Չիչեքը Թուրքիայի Հանրապետության 88-ամյակին նվիրված միջոցառման ժամանակ հայտարարեց, թե Թուրքիան պատրաստ է առերեսվել սեփական պատմության ու անցյալի հետ. «Համայն աշխարհում մեր հասցեին մեղադրանքներ են հնչում 1915թ. տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ… Այդ կապակցությամբ մենք պատրաստ ենք առերեսվել մեր պատմության հետ… Ով ինչ էլ ասի, մենք բացել ենք մեր արխիվները և պատրաստ ենք քննարկել պատմաբանների աշխատությունները… Սխալ տեղեկությունների հիման վրա եզրահանգումներ անելու փոխարեն, ավելի ճիշտ կլիներ մեր գիտնականների հետ քննարկել նրանց ներկայացրած իրողությունները»…

Հայ-թուրքական պատմական հանձնաժողովի ստեղծման առաջարկի վերաբերյալ հայտարարություններին պաշտոնական Երևանը նախ արձագանքեց ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար Էդուարդ Շարմազանովի մակարդակով: «Հարևանների հետ «զրո խնդիրների» քաղաքականության ձգտող քաղաքական գործչին ևս մեկ անգամ զգուշացնեմ, որ պետք չէ հավելյալ խնդիրներ ստեղծել Թուրքիայի համար»: Նա հավելել է, որ Հայաստանը երբեք Ցեղասպանության հարցը քննարկման առարկա չի դարձնի, քանի որ դա փաստ է, ինչն ընդունել է ողջ առաջադեմ հանրությունը, դա ոչ թե պատմական, այլ քաղաքական խնդիր է, ու դրան պետք է տրվի քաղաքական լուծում` Թուրքիան պետք է ճանաչի Հայոց ցեղասպանության փաստը:

«Առանց անցյալի ոճրագործությունների ճանաչման առաջընթաց չի արձանագրվի: Եթե Թուրքիան իսկապես ցանկանում է դառնալ եվրոպական արժեքներ կրող պետություն, ապա նա ունի մեկ ճանապարհ՝ դատարկամիտ բաներ չխոսել, չփորձել խնդիրը տեղափոխել պատմական հարթություն, այլ անցնել գործնական քայլերի՝ ճանաչել Հայոց ցեղասպանությունը»,- ասել է Շարմազանովը: Օրերս էլ Հաագայում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հարցազրույց է տվել հոլանդական De Volkskrant օրաթերթին, և պատասխանելով Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացի վերաբերյալ լրագրողի հարցին` ասել է. «ՀՀ բարձրագույն ղեկավարությունը բազմիցս հայտարարել է, որ Հայոց ցեղասպանության իրողությունը կամ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ու դատապարտման կարևորությունը երբեք հարցականի տակ չեն դրվել և չեն կարող դրվել:

«1915թ. վերաբերյալ» պատմաբանների հանձնաժողով ստեղծելու մասին Թուրքիայի արտգործնախարարի հայտարարությունները, փաստորեն, փորձ են հարցականի տակ դնել Ֆրանսիայի, բազմաթիվ այլ երկրների և միջազգային կազմակերպությունների կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման փաստը: Դա ոչ այլ ինչ է, քան վտանգավոր ժխտողականության քաղաքականության շարունակություն, ինչի մասին Հայաստանում համապատասխան հստակ հայտարարություն էր արել Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին: Ինչ վերաբերում է Թուրքիայի ԱԳ նախարարի պնդումներին, թե 2005թ. ՀՀ նախագահին հասցեագրված Թուրքիայի վարչապետ Էրդողանի նամակին այդպես էլ պատասխան չի տրվել, ապա պետք է նշել, որ ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պատասխան նամակն ուղարկվել և հրապարակվել է 2005թ. ապրիլի 25-ին: Թե՛ միջազգային հանրությունը և թե՛ Թուրքիայում լավատեղյակ են այդ նամակի բովանդակությանը, միգուցե բացառությամբ մի քանիսի, ինչպիսի եզրահանգման կարելի է գալ Ահմեդ Դավութօղլուի հայտարարությունից»:

Ի՞նչ է ստացվում… Նախ ամրագրենք, որ Հայաստան-Թուրքիա արձանագրությունների վավերացման հարցը պաշտոնական Անկարային հաջողվեց տապալել, իսկ միջազգային հանրությանը, այսօր արդեն հանձին Ֆրանսիայի, ընդամենը մեկ հարց է հետաքրքրում` հայ և թուրք պատմաբանների հանձնաժողով ստեղծելն ու պատմությունը համատեղ քննարկելը: Այսինքն` մինչև վերջերս Անկարայի հետ լարված հարաբերություններ ունեցող Ֆրանսիան անգամ իր հարաբերությունները Թուրքիայի հետ «լուծեց»` որպես մանրադրամ Հայոց ցեղասպանությունն օգտագործելով և այդ հարցը պատմաբանների հանձնաժողովի մակարդակի իջեցնելով: Իսկ սա նշանակում է, որ միջազգային հանրությունն այսուհետև ճնշումները ոչ թե գործադրելու է Անկարայի, այլ Երևանի ուղղությամբ:

Ահա սրանք են 1998-ից պաշտոնական Երևանի` Ցեղասպանության հարցում վարած քաղաքականության արդյունքները:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում