Friday, 29 03 2024
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան
ՔՊ նիստում քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները
«Դժվարին որոշում եմ կայացրել` չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին». Վազգեն Ռշտունի
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին
Տղամարդը դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը
Հայաստանը «դիվերսիֆիկացնում է» քաղաքականությունը, Ռոսատոմը մոդեռնիզացնում է Մեծամորի ԱԷԿ-ը
Գործակալ հիշեցնող Շահրամանյանը
Բաքվի խոշոր «խաղադրույքը»
Կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունը նկատելի է գյուղատնտեսության և տնտեսության մի շարք այլ ճյուղերում. փոխնախարար
Ռուսաստանում տեղի ունեցած ահաբեկչության գործով նոր կասկածյալ է հայտնվել
Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին
Մի համագործակցության խրոնիկա
Հայաստանը չունի ավելի ուժեղ զենք, քան միջազգային իրավունքը. չկրակելը խելամիտ չէ
Սասունցի Դավթի դարաշրջանը չէ. ԱՄՆ-ից ակնկալիքներին զուգահեռ պետք է ամրապնդել պետությունը
Երևանում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա. փրկարարները մասնատել են ծառի ճյուղը
21:40
Ղազախստանի դեսպանատունը խորհուրդ է տվել լքել Օդեսայի և Խարկովի մարզերը
Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մասնակցությամբ․ կա վիրավոր
Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում
«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում»․ Լավրով
Բաքվի անհիմն մեղադրանքն ու խորամանկ խաղը Բրյուսելից առաջ
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ

Ես չեմ զարմանա, եթե Էրդողանը մոտ ապագայում Հայոց ցեղասպանության թեման բերի թուրք ժողովրդի օրակարգ. թուրքական ընդդիմության առաջնորդ

Թուրքական Star թերթի փոխանցմամբ՝ թուրքական ընդդիմության առաջնորդ, Ժողովրդա-հանրապետական կուսակցության (ԺՀԿ) նախագահ Քեմալ Քըլըչդարօղլուն խիստ քննադատության է ենթարկել Թուրքիայի վարչապետ Էրդողանին։ Վերջինս ԺՀԿ-ին կոչ է արել առերեսվել իր պատմության հետ։

Խոսքը մասնավորապես վերաբերում է 1937-1938 թվականների Դերսիմի քրդերի սպանդի հետ առերեսվելուն, որն իրականացրել է Թուրքիայի Հանրապետության, ինչպես նաև ԺՀԿ-ի հիմնադիր Մուսթաֆա Քեմալ Աթաթուրքը։

Աթաթուրքի հարցում Էրդողանին լավ քննադատելուց հետո Քըլըչդարօղլուն նկատել է. «Ես չեմ զարմանա, եթե այս վարչապետը մոտ ապագայում Հայոց ցեղասպանության թեման բերի թուրք ժողովրդի օրակարգ։ Էրդողանի և Հայկական սփյուռքի մտածելակերպի աշխարհագրությունը համընկնում է»։

Հիշեցնենք, որ երբ 2009 թվականի աշնանը թուրքական խորհրդարանը քննարկում էր վարչապետ Էրդողանի առաջ քաշած «Քրդական նախաձեռնությունները» (բարեփոխումները), ագրեսիվ վարքով աչքի ընկավ ԺՀԿ-ի տվյալ ժամանակվա փոխնախագահ Օնուր Օյմենը, որը հայտարարեց, թե քրդական հարցն այժմ էլ պետք է լուծել այնպես, ինչպես 1937–1938 թվականներին` Դերսիմի կոտորածների ժամանակ:

Նրան այդ պատճառով անվանեցին ֆաշիստ և նմանեցրին Հիտլերին, սակայն Օյմենը հայտարարեց. «Ես, իհարկե, չեմ ընդունում, երբ ինձ Հիտլերի հետ են նույնացնում: Ե՞ս եմ ճնշել Դերսիմի ապստամբությունը: Մի՞թե ֆաշիստ էր նաև Դերսիմի ապստամբությունը ճնշած Աթաթուրքը»:

Ապա Օյմենին քննադատեց վարչապետ Էրդողանը, ինչը տեղ գտավ տվյալ խնդրի շուրջ Hürriyet թերթի գլխավոր խմբագիր Էրթուղրուլ Օզքյոքի հոդվածում.

«Օյմենին ուղղված իր քննադատական խոսքում Էրդողանն օգտագործել է «Դերսիմի կոտորած» բառերը: Բացի այդ, Դարֆուրի (Սուդան) ցեղասպանության կապակցությամբ նա նշել է, որ մահմեդականն ի վիճակի չէ ցեղասպանություն իրականացնել:

Իսկ այդ դեպքում ո՞վ է 1937-1938 թվականներին Դերսիմում կոտորել քուրդ-ալևիներին, ո՞վ է ռումբեր նետել նրանց քարանձավների վրա: Գուցե քրիստոնյա՞ թուրքը:

Ցայժմ անհայտ է մնում «Դերսիմյան դեպքերի» ժամանակ զոհվածների թիվը, որը տատանվում է 7000-90.000-ի միջև: Եվ եթե այդչափ մարդկանց սպանությունը պաշտոնապես (Էրդողանի մակարդակով) անվանվում է կոտորած, ապա ինչ ասել «Հայկական խնդրի» մասին:

Հայկական թեզերի համաձայն, 1915 թվականին զոհվածների թիվը կազմել է 1.5 միլիոն մարդ: Լավ, ասենք թե 600.000 է: Որքանո՞վ է այդ թիվը գերազանցում «դերսիմյանը»: Եթե Դերսիմում զոհվածների թիվը եղել է 7000, ապա` 200 անգամ, իսկ եթե 90.000, ապա՝ 17 անգամ:

Եթե Դերսիմում տեղի ունեցածը կոտորած է, ապա ինչպե՞ս բնութագրել «Հայկական խնդիրը»՝ «մեծ կոտորած», «խոշոր կոտորած», «սարսափելի կոտորած», «մեծամասշտաբ կոտորած»: Եվ եթե վաղն այս հարցի պատասխանը ծառանա Թուրքիայի ղեկավարության առջև, ապա ո՞րը կլինի պաշտոնական պատասխանը»:

Այս հոդվածից շատ չանցած Օզքյոքը հեռացվեց Hürriyet-ի գլխավոր խմբագրի պաշտոնից, որտեղ աշխատում էր շուրջ 20 տարի:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում