Thursday, 25 04 2024
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

ՀԱԿ-ը կհրապարակի Սերժ Սարգսյանի պաշտոնանկության հիմքերի մասին հռչակագիր

ՀԱԿ-ը նոյեմբերի 25-ի հանրահավաքում կներկայացնի ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնանկության իրավաքաղաքական հիմքերի մասին հռչակագիր:

Այս մասին «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասել է Կոնգրեսի համակարգող Լևոն Զուրաբյանը` չցանկանալով մանրամասնել հռչակագրի բովանդակությունը:

«Բնականաբար, դա քաղաքական դեկլարացիա է լինելու, որին հրավիրելու ենք միանալ բոլոր քաղաքական ուժերին, բոլոր պատգամավորներին: Պատգամավորները կա’մ դա անելու են ժողովրդի ցանկություններին ընդառաջ, կա’մ ստիպված են լինելու զիջել իրենց տեղն այն մարդկանց, որոնք այդ հռչակագրի կողմնակիցն են լինելու»,- ասել է Զուրաբյանը:

Դիտարկմանը, թե այսօր ԱԺ-ում մեծամասնությունը (63 մանդատ) Ս. Սարգսյանի գլխավորած կուսակցության ներկայացուցիչներն են, ընդդիմադիր գործիչն արձագանքել է, թե 1988թ. էլ Հայկական Սովետական Սոցիալիստական Հանրապետության Գերագույն խորհրդի մեծամասնությունը կոմունիստներ էին, բայց դա չէր խանգարում այն ժամանակվա համաժողովրդական շարժմանը աշխատել նրանց հետ և հասնել անհրաժեշտ լուծումների:

« Իհարկե, դա հնարավոր դարձավ միայն շնորհիվ համաժողովրդական շարժման ակտիվության, ժողովրդական այդ ճնշումների: Նույն բանը անելու ենք նաև մենք»,- նշել է նա:

Հարցին, թե Կոնգրեսը երբ է անցնելու ավելի վճռական գործողությունների, Զուրաբյանը պատասխանել է, թե դա հիմնված կլինի բազմաթիվ քաղաքական գործոնների վրա` վստահեցնելով, սակայն, որ «պահի ընտրության հարցում» Կոնգրեսը չի սխալվի:

Հարցին`արդյո՞ք ՀԱԿ-ը նախապատրաստվում է գալիք գարնանը նախատեսված խորհրդարանական ընտրություններին, Զուրաբյանը արձագանքել է. «Մեր մտածելակերպը հետևյալն է` մենք պետք է պատրաստ լինենք ընտրությունների ցանկացած պահի»:

Հարցին` արդյո՞ք իր ասածը նշանակում է, որ Կոնգրեսն ունի իր նախընտրական ցուցակ, նա պատասխանել է. «Համամասնական և մեծամասնական ցուցակները ներկայացնելու ժամկետ կա: Մենք այս ժամանակը ունենք և, վստահ եմ, որ մենք կկարողանանք այդ խնդիրը շատ արագ լուծել: Իսկ նախապես նման ցուցակի քննարկումներ անելը մենք նպատակահարմար չենք համարում, ուստի նման քննարկում Կոնգրեսում չի եղել»:

Ինչ վերաբերում է ընտրություններին դաշինքով մասնակցելու հնարավորությանը, ապա, ըստ Զուրաբյանի, իրենք բաց են համագործակցության համար և, իհարկե, կցանկանային համախմբել ընդդիմադիր ուժերին. այդ նպատակով պատրաստ են և՛ խոսել, և՛ բանակցել:

«Ոչ միայն չենք բացառում, այլև ուրախ կլինեինք, բայց նաև չենք ուզում կեղծ հույսեր ստեղծել», – ասել է նա:

Այդուհանդերձ, հարցին, թե իրատեսական համարում է «Ժառանգության» կան ՀՅԴ-ի նախընտրական դաշինքի ստեղծումը, Լ. Զուրաբյանը պատասխանել է. «Այս պահին, եթե ասեմ` ռեալիստական զգացում ունեմ, որ դա ռեալիստական կարող է լինել, դեռ չունեմ»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում