Thursday, 28 03 2024
Մի համագործակցության խրոնիկա
Հայաստանը չունի ավելի ուժեղ զենք, քան միջազգային իրավունքը. չկրակելը խելամիտ չէ
Սասունցի Դավթի դարաշրջանը չէ. ԱՄՆ-ից ակնկալիքներին զուգահեռ պետք է ամրապնդել պետությունը
Երևանում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա. փրկարարները մասնատել են ծառի ճյուղը
21:40
Ղազախստանի դեսպանատունը խորհուրդ է տվել լքել Օդեսայի և Խարկովի մարզերը
Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մասնակցությամբ․ կա վիրավոր
Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում
«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում»․ Լավրով
Բաքվի անհիմն մեղադրանքն ու խորամանկ խաղը Բրյուսելից առաջ
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ
20:40
Սևաստոպոլում ռազմական ինքնաթիռն ընկել է ծովը
Ռուսաստանցիները կորցնում են հետաքրքրությունը Դուբայի նկատմամբ
Ադրբեջանը հրաժարվում է սահմանազատումից՝ Հայաստանին ներկայացնելով ահաբեկիչ և օկուպանտ
Հայկական լեռնաշխարհը պատմականորեն եղել է համաշխարհային քաղաքակրթությունների խաչմերուկ. ՀՀ նախագահ
ԿԳՄՍ նախարարն ու փոխնախարարն այցելել են «Թատրոն տանիքում» այլընտրանքային թատրոն
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԺ պատգամավորներն աշխատանքային այցով կգործուղվեն Բեռլին
ՀՀ կառավարության ուղարկած մարդասիրական օգնությունը հասել է Եգիպտոս. 1– 2 օրում կփոխանցվի Գազայի բնակիչներին
Հայաստանի տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
Եվրոպական խորհրդի քաղաքական եւ անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան
Սահմանամերձ գյուղերում բնակարան կառուցելու համար պետական աջակցության ծրագրով նախորդ տարի հաստատվել է 280 շահառուի հայտ
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Ուղիղ. այսօր Ավագ Հինգշաբթի է. ոտնլվայի արարողություն և խավարման կարգ Անթիլիայում
18:50
Ռուսաստանը պատրաստվում է նոր մեծ հակահարձակման
«Կովկասի գերուհու» տնօրենը 11մլն․ դրամ է հափշտակել
Համոզված եմ մենք կունենանք սերունդ, որը կապրի ԵՄ անդամ Հայաստանում. Էդգար Առաքելյան
Ավագ հինգշաբթին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
18:40
ԵՄ-ը մինչև ապրիլ կներկայացնի Ուկրաինային սպառազինությունների մատակարարման պլանը
Իսրայելը ՀԱՄԱՍ-ի 200 զինյալ է լիկվիդացրել Աշ-Շիֆա հիվանդանոցում
«Աշխարհին նոր բազմակողմանի առևտրային համակարգ է անհրաժեշտ». Տոկաև

Որքա՞ն փող են հավաքել «Մարտիկի» մարտիկները և ի՞նչ են արել

ՀՀ վարչական դատարանը` նախագահությամբ Ռ.Հակոբյանի, այսօր կհրապարակի «Մարտիկ» հիմնադրամի վերաբերյալ դատական ակտը: Դրանով դատարանը կամ կպարտավորեցնի Արդարադատության նախարարությանը` իրավապաշտպան կազմակերպությանը տրամադրել մի քանի բարձրաստիճան պաշտոնյաների նախաձեռնությամբ 2002-ին ստեղծված «Մարտիկ» հիմնադրամի վերաբերյալ կարևոր տեղեկությունները, կամ` «փեշերը» կփռի պետռեգիստրի վրա և կթաքցնի դրանք` խախտելով Սահմանադրությամբ ամրագրված` քաղաքացիների տեղեկատվություն ստանալու իրավունքը:

Հիշեցնենք, որ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը (ՀՔԱՎԳ) դիմել է դատարան` ընդդեմ ՀՀ ԱՆ-ի, և պահանջում է ճանաչել տեղեկատվության ազատության իրավունքի խախտման փաստը և պարտավորեցնել ԱՆ-ին` տրամադրել «Մարտիկի» վերաբերյալ մի քանի հարցերի պատասխաններ. մասնավորապես, ԱՆ-ում ե՞րբ է գրանցվել «Մարտիկ» հիմնադրամը, ո՞վ է հանդիսացել հիմնադրամի նախագահը, որո՞նք են եղել հիմնադրամի գործունեության նպատակները, ի՞նչ գործունեություն է իրականացրել հիմնադրամը, ներկայումս գործու՞մ է արդյոք հիմնադրամը կամ ե՞րբ է դադարեցվել նրա գործունեությունը, ովքե՞ր են եղել հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմում: Իրավապաշտպան կազմակերպությունը խնդրել է տրամադրել նաև «Մարտիկ» հիմնադրամի տարեկան հաշվետվությունների պատճենները, որոնք, ըստ «Հիմնադրամների մասին» ՀՀ օրենքի` հիմնադրամը մեկամսյա ժամկետում պետք է տարածած լիներ ԶԼՄ-ներով և ծանուցեր նախարարությանը: ԱՆ Իրավաբանական անձանց պետռեգիստրի գործակալությունը թեև սկզբում պատասխանել էր, որ 3000 դրամ պետտուրք վճարելուց հետո կարող են տրամադրվել պետռեգիստրում պահվող ամբողջական տեղեկությունները, սակայն վճարումից հետո էլ չէր տրամադրել ամբողջ պահանջվածը:

«Մարտիկ» հիմնադրամի առանձնահատուկ «հմայքը» դրա հիմնադիրների ցանկն է. Սերժ Սարգսյան, Արթուր Աղաբեկյան, Միշա Մելքոնյան, Սեդրակ Սեդրակյան, Արշեն Սանոսյան: Եվ երևի պետռեգիստրի զգուշավորությունը հենց դրանով էլ պայմանավորված է, քանի որ խոսքը հիմնադրամի միջոցով հավաքված կամ հավաքվելիք մեծ գումարների մասին կարող է լինել, որոնք, հայտնի չէ` կա՞ն, թե՞ որոշ բարձրաստիճան անձանց միջամտությամբ «տակով» են արվել: Բայց ԱՆ-ը որքան էլ թաքցնի այդ տեղեկատվությունը, այդուհանդերձ, 2002-ին, երբ հիմնադրամի հիմնադիրներն աշխատում էին իրենց նախաձեռնությունը մասսայականացնելու ուղղությամբ, տեղեկություններ հայտնվել են մամուլում, որտեղից կարելի է որոշ ենթադրություններ անել: Օրինակ` ՀՀ պաշտպանության այն ժամանակվա փոխնախարար, «Մարտիկի» համահիմնադիր Արթուր Աղաբեկյանի` տարբեր թերթերին տված հարցազրույցներից տեղեկանում ենք, որ հիմնադրամի նպատակներից մեկը «ինտերնետում կենդանի հուշարձան կառուցելն է՝ նվիրված հայ ժողովրդին, որը նման է խենթության և ծնունդ` մեծ հայրենասիրության»: Թե այդ հայրենասիրությունը ինչ արդյունքներ է տվել 9 տարի շարունակ` հայտնի չէ, և դա հրապարակայնացնելու ցանկություն էլ չկա, չնայած հիմնադրամի գումարները գոյացել են հանրության ներկայացուցիչների միջոցներից:

«Մարտիկ» ինտերնետային էջից (www.martik.am) տեղեկանում ենք, որ ինտերնետային կենդանի հուշարձանը ձոնվում է նրանց, ովքեր հիմնադրամին 100 դոլար մուծելով, մասնակցում են բանակաշինության գործին: Դեռևս 2002թ. Ա.Աղաբեկյանը թերթերից մեկին տված հարցազրույցում հավաստիացնում էր, որ հիմնադրամի «մասնակիցների թիվն արդեն երկու հազարին մոտ է, իսկ 2050թ. այդ թիվը կհասնի մեկ միլիոնի»: Հիմնադիրներից մեկի հավաստմամբ, իրենք անհրաժեշտ են համարել բանակը համալրել զինվորական կրթությամբ սպաներով և ռազմակրթական ծրագրերով, և որ «Մարտիկ» հիմնադրամը բանակի և պետության հանդեպ հավատը վերականգնելու փորձ է: «…Բյուջեն միշտ չէ, որ հնարավորություն է տալիս լուծելու ռազմական կրթության, սպաների պատրաստման խնդիրները: Միտք առաջացավ դիմել հայ բարերարներին՝ աջակցելու ռազմական կրթությանը և գիտությանը: Այնուհետ մշակվեց մեխանիզմ, որ թույլ է տալիս այդ գործին ներգրավել հնարավորինս շատ հայերի, և մյուս կողմից՝ ստեղծել պահուստային միջոցներ… Յուրաքանչյուր ոք, ով ընդունում է հիմնադրամի նպատակները և մուծում մուտքի վճարը, իրեն հայտարարում է մարտիկ:

Մուտքի վճարներից կազմվում է անձեռնմխելի ֆոնդ, որը կարող է օգտագործվել վտանգի դեպքում, ՀՀ նախագահի, Ամենայն Հայոց Կաթողիկոսի, պաշտպանության նախարարի և հիմնադրամի նախագահի միաձայն համաձայնությամբ: Իսկ մայր գումարից ստացված տոկոսները կուղղվեն կանոնադրական խնդիրների կատարմանը…»,- այսպես էր մեկնաբանել գեներալ Աղաբեկյանը հիմնադրամի ստեղծման նպատակը: Նրա խոսքով, մինչ կանոնադրության հաստատումը տեղի ունեցած խորհրդակցություններում հաշվարկվել է, որ Հայաստանում 10 հազար մարդ կարող է վերը նշված գումարը, ցանկության դեպքում, հիմնադրամի հաշվին փոխանցել: Սփյուռքի դերակատարությունը նույնպես չեն բացառել, բայց քանի որ սփյուռքում այդ ընթացքում ոմանք քարոզչություն են ծավալել, թե Հայաստանին ուղղված նվիրատվությունները աննպատակ են ծախսվում, «Մարտիկի» հիմնադիրները որոշել են, որ մինչև հիմնադրամի մասնակիցների թիվը Հայաստանում չհասնի 10 հազարի, սփյուռքի մեր համայնքներում քարոզչություն չի ծավալվելու:

Աղաբեկյանի հավաստմամբ, հիմնադրամի ստեղծումից ամիսներ անց այն արդեն ուներ 2000 մասնակից, որոնց թվում է նաև երկրի նախագահը (նախորդը` Քոչարյանը), Կաթողիկոսը և բազմաթիվ բարձրաստիճան սպաներ, քաղաքական գործիչներ: Հիմա, երբ բացում ենք վերոնշյալ կայքը, տեսնում ենք «քարոզիչներին», իսկ կողքը` «քարոզած մասնակիցների թվաքանակը». Արթուր Աղաբեկյան` 2200, Վլադիմիր Գասպարյան` 400, Հայկ Հարությունյան` 300, Արտյուշա Ղազարյան` 276, Արտյուշա Հարությունյան` 241, Շահեն Հովասափյան` 160, Երվանդ Զաքարյան` 157, Մանուկ Վարդանյան` 154, Աղվան Հովսեփյան` 135, Սեյրան Օհանյան` 100, Սաշա Սարգսյան` 76, Անդրանիկ Մարգարյան` 73, Գագիկ Ծառուկյան` 65, Ռոբերտ Նազարյան` 60: Այլ կերպ ասած` այս մարդկանց քարոզչության արդյունքում նշված թվով մարդիկ 100-ական դոլար են տվել և մարտիկ դարձել: Լրագրողը միանգամայն ճիշտ հարց է տվել, կա՞ն մեխանիզմներ, որ գումարը ապահովագրեն պաշտոնյաների կամայական միջամտությունից, ոչ նպատակային ծախսերից: Աղաբեկյանը պատասխանել է. «Հիմնադրամին վճարած մայր գումարն անձեռնմխելի է և կարող է օգտագործվել միայն երկրի նախագահի, Կաթողիկոսի, պաշտպանության նախարարի և «Մարտիկ» հիմնադրամի նախագահի միաձայն որոշմամբ:

Համաձայնություն պետք է տան նաև հիմնադրամի խորհրդի հոգաբարձուները: Այդ գումարները կարող են ծախսվել միայն այն դեպքում, երբ պետականությանը վտանգ է սպառնում, կամ պարտադրված պատերազմի սպառնալիք կա… Կանոնադրության կետերը, որոնք փոփոխման ենթակա չեն, ամրագրված է նաև բանկի հետ ստորագրված պայմանագրում… Ամրագրվելու է նաև հետևյալ դրույթը. հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդի անդամ կարող է լինել ցանկացած հայ, որն իրեն համարում է քարոզիչ և 1000 մարդու դարձնում է հիմնադրամի մասնակից: Նա ստանում է ձայնի իրավունք` ինչպես տոկոսները, այնպես էլ մայր գումարը ծախսելու հարցում (մայր գումարը ծախսելու վերաբերյալ իր ստորագրությունը դնելուց առաջ հիմնադրամի նախագահը պետք է ունենա Հոգաբարձուների խորհրդի որոշումը): Եթե հիմնադրամն ունենա 1 մլն մասնակից, ապա կունենա հոգաբարձուների խորհրդի 1000 անդամ:

Հոգաբարձուները պետք է հավաքվեն տարին 1 անգամ, իսկ վտանգի դեպքում՝ անմիջապես: Իսկ որպեսզի չկրկնվեն, օրինակ, «Հայաստան» հիմնադրամի հետ կապված՝ գումարների փոշիացման նախադեպերը, Աղաբեկյանը պատասխանել է. «Նախարարը պետք է ծրագիր ներկայացնի Հոգաբարձուների խորհրդին (ՀԽ), որը բազմակողմանի քննարկվելուց հետո միայն կայացվելու է որոշում՝ նախարարությանը գումար տրամադրելու կոնկրետ ծրագիր իրականացնելու համար: Իրականացնելու ենք այնպիսի ծրագիր, որը թափանցելի է ՀԽ համար, և ինքնին հասկանալի է, որ գաղտնի ծրագրեր չեն ֆինանսավորվելու»:

Հ.Գ. Հետաքրքիր է, թե 2002-ից հետո ինչ սպառնալիքներ են տեսել և ինչ ծրագրեր են ներկայացրել նախարարները և դրանցից որոնք են արժանացել ՀԽ-ի հավանությանը: Որքան գումար է հավաքվել այդ «թափանցիկ» ծրագրերն իրականացնելու համար: Հետաքրքիր է նաև իմանալ, թե ում բանկում են այդ գումարները պտտվում (իսկ Հայաստանում ամեն մարդ չի կարող բանկ ունենալ), եթե դրանք դեռ կան, ովքեր են դրանցից ստացված տոկոսները տնօրինում… Հիմա դրա համար արժե խախտել Սահմանադրությունը և թաքցնել տեղեկությունը…

«Ժամանակ»

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում