Saturday, 20 04 2024
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար

Պրահայում ՀՀ դեսպանություն է բացվել

ՀՀ ԱԳՆ մամլո գրասենյակից «Առաջին լրատվական»-ին տեղեկացնում են, որ նոյեմբերի 22-ին պաշտոնական այցով Պրահայում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է Չեխիայի փոխվարչապետ, ԱԳ նախարար Կարել Շվարցենբերգի հետ:

Վերջինս շնորհավորել է Պրահայում Հայաստանի դեսպանության բացման կապակցությամբ` ընդգծելով, որ դիվանագիտական ներկայացուցչություն հիմնելու Հայաստանի իշխանությունների որոշումը նոր լիցք կհաղորդի հայ-չեխական համագործակցությանը:

Է. Նալբանդյանը գոհունակությամբ նշել է, որ հայ-չեխական հարաբերությունները որակապես նոր մակարդակի վրա են բարձրացել:

Նրա բնորոշմամբ` Պրահայում Հայաստանի դեսպանության բացումը վկայում է Չեխական Հանրապետության հետ բարեկամական գործընկերությունը խորացնելու և ընդլայնելու հայկական կողմի նպատակադրվածության մասին։
Նախարարները գոհունակությամբ են նշել, որ վերջին երեք տարվա ընթացքում երկկողմ 8 համաձայնագրեր են ստորագրվել:

Հայաստանի և Չեխիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարներն անդրադարձել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող միջազգային և տարածաշրջանային խնդիրների:

Չեխիայի արտգործնախարարը բարձր է գնահատել Հայաստանում իրականացվող բարեփոխումները, նախարարները քննարկել են Հայաստան-ԵՄ համագործակցությունը, Արևելյան գործընկերության շրջանակներում իրականացվող ծրագրերը։

Միջգերատեսչական փոխգործակցության ակտիվացման ենթատեքստում նախարարները պայմանավորվել են ԱԳՆ-ների միջև խորհրդակցությունների ծրագիր մշակել և համագործակցություն ծավալել ՀՀ ԱԳՆ դիվանագիտական դպրոցի և Չեխիայի ԱԳՆ դիվանագիտական ակադեմիայի միջեւ:

Է. Նալբանդյանն իր չեխ գործընկերոջն է ներկայացրել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման գործընթացը։ Երկուստեք ընդգծվել է, որ հիմնախնդրի խաղաղ բանակցային կարգավորումն այլընտրանք չունի։

Նախարարների հանդիպմանը հետևել է համատեղ մամուլի ասուլիս:

Նույն օրը Է. Նալբանդյանն ու Կ. Շվարցենբերգը ներկա են գտնվել Պրահայում ՀՀ դեսպանության պաշտոնական բացման արարողությանը, որին ներկա էին Պրահայում հավատարմագրված դեսպաններ, Չեխիայի խորհրդարանի անդամներ, հայ համայնքի ներկայացուցիչներ:

Օրվա երկրորդ կեսին Է. Նալբանդյանն այցելել է Չեխիայի Սենատ, հանդիպել Սենատի նախագահի առաջին տեղակալ Պրեմիսլ Սոբոտկայի և Սենատի տարբեր քաղաքական ուժեր ներկայացնող սենատորների հետ:

Չեխ սենատորները բարձր են գնահատել Պրահայում ՀՀ դեսպանության հիմնադրումը՝ վստահություն հայտնելով, որ մշտական դիվանագիտական ներկայացուցչությունը լուրջ խթան կհանդիսանա հարաբերությունների հետագա ամրապնդման գործում:

Հանդիպմանը քննարկումներ են ծավալվել երկկողմ հարաբերությունների ամրապնդման, միջխորհրդարանական համագործակցությանն առնչվող մի շարք հարցերի շուրջ:

Նոյեմբերի 22-ի առավոտյան Էդվարդ Նալբանդյանը Հայաստանի արտաքին քաղաքականության վերաբերյալ ծավալուն ելույթով հանդես է եկել Չեխիայի Միջազգային հարաբերությունների ասոցիացիայում:

Օրվա ավարտին Հայաստանի արտգործնախարարը ՀՀ դեսպանությունում հանդիպել է Չեխիայի հայկական համայնքային կազմակերպությունների ներկայացուցիչների հետ և պատասխանեց Հայաստանի արտաքին քաղաքականության վերաբերյալ նրանց բազմաթիվ հարցերին:

Այցի շրջանակում Էդվարդ Նալբանդյանը հարցազրույց է տվել չեխական առաջատար «Լիդովե Նովիցի» թերթին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում