Thursday, 25 04 2024
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Դոմինգոյի էֆեկտը

Նույնիսկ Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության պետը դեռ պաշտոնանկ չի արվել: Մինչդեռ ով-ով, գոնե նա արդեն իսկ պետք է հրաժեշտ տված լիներ իր պաշտոնին, եթե նրան չպատժելու համար արդեն իսկ պաշտոնանկ է եղել արդարադատության նախարար Գևորգ Դանիելյանը: Բայց տպավորությունն այն է, որ կարճ ժամանակում բավական դինամիկ զարգացումները ՀՀ իշխանական համակարգի համար եղել են բավական ծանր բեռ, բավական մեծ «ֆիզիկական» աշխատանք, և առաջացել է մարսողության մտահոգություն, և այդ իսկ պատճառով էլ վերցվել է ներկայիս դադարը: Դա հասկանալի վիճակ է: Անկախ այն ամենից, թե որն է կադրային փոփոխությունների բուն շարժառիթը, թե ինչ շահով են առաջնորդվել դրա նախաձեռնողները, միևնույն է, համակարգային դիմադրությունը լինելու է բավական ուժեղ: Գագիկ Բեգլարյանը համակարգային հիերարխիայում բավական ազդեցիկ գործոն էր, և նրա պաշտոնանկությունն, անկասկած, իշխանական շատ շրջանակների մտքում և հոգում ունենալու է դոմինոյի էֆեկտ կամ նաև կարելի է ասել` «Դոմինգոյի էֆեկտ»: Իսկ դա նշանակում է, որ շատերն են սկսելու իրենց անապահով զգալ: Իրավիճակի վրա յուղ է լցնում նաև այն հանգամանքը, որ իշխանությունը քաղաքապետի պաշտոնանկությունից և արդարադատության նախարարի հրաժարականից հետո ոչ միայն համակարգին ազդակ չուղարկեց, որ այդ ամենը լոկալ բնույթ կրող իրողություններ էին և չեն ունենալու շարունակություն, այլ իր քարոզչական միջոցներով սկսեց գեներացնել այն տրամադրությունները, որ իշխանությունը գնում է համակարգային տրամաբանության փոփոխության, և դա ենթադրում է նորանոր կադրային տեղաշարժեր ու ցնցումներ: Այդպիսի ազդակների ականատես լինող համակարգը, բնականաբար, համակվելու էր տագնապով, ինչն էլ իր հերթին առաջ էր բերելու դիմադրության շարժ գոնե տրամադրությունների, գոնե ՙմտքի խորքերի՚ առումով: Թերևս ներկայիս անդորրը պայմանավորված է հենց այդ հանգամանքով և իշխանական համակարգում տեղի է ունենում վերախմբավորման, վերադիրքավորման գործընթաց: Ամենայն հավանականությամբ, այն թևը, որը հասավ Բեգլարյանի պաշտոնանկությանը, համարել է կամ հաշվարկել, որ տաք հետքերով ավելիին հասնելու հնարավորություն և ռեսուրս չունի, և այդ ավելին կարող է առաջացնել մեծ դիմադրություն, ինչն էլ կարող է նույնիսկ ձեռք բերած քիչը կորցնելու և նահանջելու պատճառ դառնալ:
Համենայնդեպս, ակնհայտ է, որ իշխանական համակարգում նկատելի հրադադար է տիրում: Սակայն դա էլ միարժեք չէ, քանի որ տարբեր տեղեկություններ են ի հայտ գալիս, իհարկե` ոչ պաշտոնապես, որ իշխանական համակարգի այն թևերը, որոնք ի դեմս Գագիկ Բեգլարյանի ստացած հարվածի նաև իրենց ուղղությամբ հարվածի միտում են տեսնում, տարբեր հանդիպումներ և հավաքներ են անցկացնում: Այդ ամենը պետք է որ միանգամայն սպասելի լիներ, քանի որ միամտություն կլիներ կարծել, թե իշխանության հիմքը, առանցքը կազմող քրեաօլիգարխիկ գունդը կարող է հենց այնպես, հեշտությամբ համակերպվել իր ազդեցությունը զիջելու հեռանկարի հետ: Բանն այն է, որ այդ ամենը թեկուզ անուղղակիորեն, բայց առնչվում է նաև ամբողջ աշխարհում տեղի ունեցող գործընթացներին, որոնք շոշափում են գրեթե ամբողջ մոլորակը` Միացյալ Նահանգներում բացահայտված Պզոյի գործից ու տեղի ունեցող դիվանագիտական աննախադեպ արտահոսքից մինչև Ռուսաստանում հռչակված արդիականացման կուրսը, Մոսկվայի հովեր թվացող քաղաքապետի փոփոխությունն ու ֆուտբոլային ֆանատի սպանությունից սանձազերծված ազգայնական ալիքը, որը գրեթե տեռորի է ենթարկել Ռուսաստանի մայրաքաղաքը, և մինչև Կորեական թերակղզի: Հայաստանում իրադարձությունները զարգանում են հենց այդ ֆոնի վրա, ԵԱՀԿ ճգնաժամի, ՆԱՏՕ-ի իդենտիֆիկացիոն որոնումների և Ռուսաստանի հետ հարաբերության ջերմացման հերթական փորձի ալիք վրա: Ուղղակի կապի մասին գնահատականների համար, իհարկե, բավարար տեղեկատվություն կարծես թե չկա, բայց համաշխարհային պրոցեսները սկսել են մի այնպիսի շրջապտույտ, որը չէր կարող Հայաստանին ինչ-որ կերպ չշոշափել, ինչ-որ շարժեր չառաջացնել նաև Հայաստանի իշխանական համակարգում: Համակարգի բոլոր սուբյեկտներն էլ այդ ամենը շատ լավ են հասկանում և պատկերացնում են, որ աշխարհը մտել է բավական անկանխատեսելի զարգացումների փուլ, որտեղ փաստացի«ՙմաքուր էջ» է ձևավորվում, ինչը նշանակում է, որ կարող են «ուտիլիզացվել» անգամ այն թղթերը, որոնց վրա աննշան բծեր կան, զորօրինակ` Հայաստանի նման երկրներն իրենց տարբեր խմբավորումներով: Այսինքն` Հայաստանի ներիշխանական համակարգում, թերևս, շատ լավ են պատկերացնում, որ ազդեցություն զիջելով` ամեն ինչ ոչ թե կվերջանա, այլ կսկսի: Կսկսի շատ ավելի մեծ կորուստների շրջանը, զոհողությունների շրջանը: Ավելին, այդ սուբյեկտները, թերևս, հասկանում են նաև, որ հենց այդ շրջանում ավելորդ բեռ չունենալու և ճկուն լինելու համար էլ իշխանության բուրգի գագաթը ստիպված է որոշակի հակադրության մեջ մտնել բուրգի տարբեր հենասյուների հետ, քրեաօլիգարխիկ գնդի կամ դրա մի ահագին մասի հետ: Ահա թե ինչու դիմադրությունը կազմակերպվելու է թե՛ գիտակցական, թե՛ զուտ ենթագիտակցական, բնազդային մակարդակում: Այդ հանգամանքը, թերևս, դարձել է ներկայիս որոշակի անդորրի պատճառը: Ակնհայտ է, որ թե՛ այս, թե՛ այն կողմը պատրաստվում են շատ ավելի լուրջ և մասշտաբային պրոցեսի` մի կողմը պատրաստվում է այն առաջ մղելուն, մյուսը` կանխարգելելուն: Չի բացառվում, որ անդորրը նույնիսկ տևական լինի, և կողմերը համաձայնեն թեկուզ այժմ հաստատված ստատուս քվոյին, որտեղ միակ զոհի դերում կարող է մնալ Գագիկ Բեգլարյանը, առավել ևս, որ Հայաստանի իշխանությունը կարծես թե տիրապետում է ստատուս քվոն պահելու որոշակի տեխնոլոգիաների: Բայց ամբողջ խնդիրն այն է, որ ներքին կյանքը Ղարաբաղի հարց չէ, և եթե Ղարաբաղի հարցում կա ստատուս քվոն պահելու միջազգային բավարար աջակցություն, ապա ներքին կյանքում կարծես թե ամեն ինչ լրիվ հակառակն է: Իսկ առանց միջազգային հանրության աջակցության, Հայաստանի իշխանությունը պատրաստ չէ պահել որևէ մի ստատուս քվո: Հետևաբար կամ ինքնակամ կփոխի ներիշխանական ստատուս քվոն, գնալով քրեաօլիգարխիկ գնդի չեզոքացման քայլերի շարունակությանը, կամ էլ կփոխվի ընդհանրապես ներքաղաքական ստատուս քվոն: Ամեն դեպքում, կարծես թե ակնհայտ է, որ երկու պարագայում էլ շանս չունի մեկը` քրեաօլիգարխիկ սեգմենտը: Հետևաբար շանս չունեն բոլոր նրանք, ովքեր կապված են այդ սեգմենտի հետ, ինչն էլ ենթադրում է, որ իշխանության ներսում որոշակի գործընթացներ նախաձեռնած թևի միակ շանսը դրանից հնարավորինս արագ ազատվելն է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում