Thursday, 25 04 2024
Եկեք՝ ապրենք, ոչ թե մեռնենք
15:50
ԵՄ-ում արգելվել են 10.000 եվրոյից ավել կանխիկ գործարքները
15:40
ԱՄՆ-ն հետ է մղել Եմենի հութիների գրոհներն Ադենի ծոցում գտնվող նավերի վրա
15:34
Եվրոպական խորհրդարանը ԵՄ-ին կոչ է անում կասեցնել Ադրբեջանի հետ ռազմավարական համագործակցությունն էներգետիկ ոլորտում
ՌԴ-ում ՀՀ դեսպանության մշակույթի կենտրոնում միջոցառում է կազմակերպվել՝ նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Զախարովան մեկնաբանել է Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները
15:20
Բլինքենը ժամանել է Պեկին
ՌԴ-ն հորդորում է Բաքվին և Երևանին մշակութային հուշարձանների պահպանության հարցը դարձնել երկկողմ բանակցությունների առարկա
ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությունը հյուրընկալել է Ֆինլանդիայի դեսպանին և պատվավոր հյուպատոսին
Ովքե՞ր են գլխավորում խոշոր հարկատուների ցուցակը
Վահագն Աֆյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի Արևմտյան ուղղության հարցերով նորանշանակ տեղակալ-քարտուղարի հետ
Հայաստանի իրավապահների կողմից ԱՄՆ-ին է հանձնվել հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի
Իրանը զգուշացնում է Ադրբեջանին
14:50
Չինաստանն սպասարկում է Հյուսիսային Կորեայից Ռուսաստան զենքի առաքմամբ զբաղվող ռուսական նավը
Կանադայի ընդդիմադիր պահպանողական կուսակցության ղեկավար Պիեռ Պոլյևրի ուղերձը Հայոց Ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ
Նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագիրը որևէ մեկի կողմից դեռ չի չեղարկվել. Զախարովա
Կրիպտոարժույթի հարցը պիտի լուծենք. բան չանելուց ավելի մեծ ռիսկ գոյություն չունի
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
1000 խոշոր հարկատուները վճարել են ավելի քան 387 միլիարդ 109 միլիոն դրամ
Նախիջևանում նոր վարչապետ է նշանակվել
ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանի ինքնազգացողությունը վատացել է
«Այնպես չէ, որ մեր օգտագործած գազի մի մասը ադրբեջանական չէ». Ալեն Սիմոնյան
«Հայաստանի իշխանությունը ինքն է կոնկրետ բնակավայրեր հանձնում Ադրբեջանին». Զախարովա
Բողոքի ակցիայի մասնակից կինը բռնություն է գործադրել ոստիկանի նկատմամբ. նրան որոնում են
«Հիմա ավելի պաշտպանված է»․ ԱԺ նախագահը Տավուշի մասին
Լուրերի օրվա թողարկում 14։00
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
13:50
Ռուսաստանն արգելափակել է ՄԱԿ-ի ԱԽ բանաձևը տիեզերքում միջուկային զենք չտեղակայելու վերաբերյալ
13:40
Մենք պետք է գործենք հիմա՝ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար․ Ռոբերտ Քենեդի կրտսեր
Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառում է անցկացվել Գերմանիայի Լեեր քաղաքում

Կուսակցության ու քաղաքականության տակ քողարկված բիզնեսը

Եվրոպական ժողովրդական կուսակցության գլխավոր քարտուղար Դենիս Օհարանը երեկ Հայաստանի կոալիցիոն երեք կուսակցությունների և «Ժառանգություն» կուսակցության հետ է հանդիպել, որոնք, ինչպես հայտնի է, հայտ էին ներկայացրել ԵԺԿ-ին՝ Եվրախորհրդարանի ամենամեծ խմբակցությունն ունեցող կուսակցությանն անդամակցելու համար:

Եվ ահա Օհարանը հայտարարել է, որ Հայաստանից, փաստորեն, բացառիկ առաջարկ է ստացվել, որ միանգամից չորս կուսակցություն ցանկանում են անդամակցել ԵԺԿ-ին: Իրականում, իհարկե, ԵԺԿ գլխավոր քարտուղարի հայտարարած բացառիկությունը մեկ այլ բանի մեջ է: Բանն այն է, որ այդ չորս կուսակցություններն են ինքնին բացառիկ, քանի որ եթե նրանց բոլորին միավորես մեկ համակարգի մեջ, ապա նույնիսկ այդ դեպքում ստացված համակարգը չի կարող կուսակցություն կազմել այդ բառի դասական իմաստով:

Այսինքն` Հայաստանից իրականում ոչ թե չորս կուսակցություն է հայտ ներկայացրել, այլ չորս կազմակերպություն, որոնք պարզապես որոշել են իրենք իրենց կուսակցություն կոչել: Մինչդեռ, իրականում, թե կալիցիոն եռյակը, թե նույնիսկ «Ժառանգությունը», հեռու են դասական իմաստով կուսակցություն համարվելուց, ինչպես ընդհանրապես Հայաստանի քաղաքական դաշտի բոլոր մյուս միավորները:

Հայաստանում ընդհանրապես կուսակցություն հասկացությունն ինքն է բացառիկ, և Դենիս Օհարանը բացառիկության մասին խոսելիս թերևս հենց դա պետք է նկատի ունենա, ոչ թե այն, որ չորս կուսակցություն է դիմել ԵԺԿ-ին անդամակցելու համար: Բանն այն է, որ Հայաստանում ոչ միայն չորս կուսակցություն չկա, այլ նույնիսկ մեկն էլ չկա, որ կարող է իսկապես կուսակցություն համարվել բառի բուն և քաղաքական իմաստով: Սա է բացառիկը, որ կարող է լինել ստեղծված իրավիճակում: Այսինքն` մի երկիր, որը ըստ էության չունի, այսպես ասած, խելքը գլխին գոնե մեկ կուսակցություն, միանգամից չորս կուսակցությամբ է հայտ ներկայացնում ԵԺԿ-ին անդամակցելու համար:

Ընդ որում` անկասկած է, որ այդ անդամակցությունից հետո Հայաստանում ոչինչ չի փոխվելու կուսակցական-քաղաքական համակարգի կայացման առումով: Այսինքն` անդամագրվելով եվրոպական քաղաքական ընտանիքի ամենամեծ կուսակցությանը, Հայաստանի կուսակցությունները ամենևին է՛լ ավելի եվրոպական կամ ավելի քաղաքական չեն դառնալու, հատկապես եթե նկատի առնենք կոալիցիոն եռյակին: ԵԺԿ-ին անդամակցելով` ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն ու ՕԵԿ-ը չեն դառնալու ավելի քաղաքական և դուրս չեն գալու այն բիզնես-պատեհապաշտական տրամաբանությունից, որում գտնվում են կուսակցության անվան տակ քողարկված լինելով և քաղաքականության շղարշի ներքո բիզնես-շահերը առաջ տանելով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում