NEWSru Israel-ի հաղորդմամբ, ՖԻՖԱ-ի նախագահ Զեպ Բլատերը կոչ է արել բոլոր այն հոմոսեքսուալիստներին, ովքեր պատրաստվում են 2022-ին մեկնել Քաթար՝ աշխարհի առաջնության հանդիպումները դիտելու, այդ մեկ ամսվա ընթացքում զերծ մնալ սեռական հարաբերություններից` հավատացյալների զգացմունքները չարհամարհելու նպատակով: Աշխարհի ամեաազդեցիկ կառույցներից մեկի ղեկավարը այդ հայտարարությունն արել է մուսուլմանական մի երկրում, որտեղ արգելված են ալկոհոլային խմիչքները, և հոմոսեքսուալիզմը համարվում է քրեական հանցագործություն: Իրավապաշտպան կազմակերպությունները, որոնք վաղուց էին քննադատում ՖԻՖԱ-ի վերջին որոշումները՝ կապված 2018 և 2022 թթ. առաջնությունների անցկացման վայրի ընտրության հետ, խիստ քննադատության են ենթարկել Բլատերին այս ելույթի համար: