Friday, 29 03 2024
Մահացել է «Կրոկուս»-ում ահաբեկչության տուժածներին օգնություն ցուցաբերած հայ երիտասարդը՝ 35-ամյա Կարենը
Անկախության հռչակագիրը անփոփոխ է, չունի դադարեցման իրավաբանական հնարավորություն. «Գերագույն խորհուրդ» ակումբ
Տաջիկստանը ձերբակալել է 9 հոգու՝ «Կրոկուս սիթի հոլ»-ում տեղի ունեցած ահաբեկչության հետ առնչության համար. Reuters
Ֆանտաստիկ թիվ է․ տարեկան 1մլրդ․ դոլար տրամադրելով՝ ԱՄՆ-ն Հայաստանից ակնկալիքներ պետք է ունենա
ՄԱԿ-ի դատարանն Իսրայելին կարգադրել է թույլ տալ հումանիտար օգնության մուտքը Գազայի հատված
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վասիլիս Մարագոսը վերահաստատել է ԵՄ-ի աջակցությունը Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումներին
Ու՞մ է զգուշացնում Իրանը
Սիրիայի զորքերը պատասխան հարվածներ են հասցրել ավազակային կազմավորումներին
Գազայում հայտնել են, որ իսրայելական հարվածներից զոհերի թիվը գերազանցել է 32 600-ը
Իսրայելական հրետանին հարվածներ է հասցրել Լիբանանի հարավի երկու ավանների. ԶԼՄ-ներ
17:20
Հարավաֆրիկյան Հանրապետությունում 45 մարդ է զոհվել կամրջից ավտոբուսի ընկնելու հետևանքով
17:10
Կիևը և Վարշավան մտադիր են անվտանգության երաշխիքների մասին համաձայնագիր կնքել
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
16:50
Ֆրանսիան կարող է չեղարկել Փարիզում Օլիմպիադայի բացման արարողությունը
16:40
Բրիտանիան չեղարկել է 100-ամյա արգելքը և թույլ կտա զինվորականներին մորուք պահել
ՌԴ ԱԳ փոխնախարարը հանդիպել է Աբխազիայի և Հարավային Օսիայի ներկայացուցիչներին
16:20
«Արաբական երկրները պատրաստ են ճանաչել Իսրայելը». Բայդեն
16:10
Իսպանիայում տեղակայվել է ՆԱՏՕ-ի երրորդ ռազմածովային բազան
Ադրբեջանցիները մշտապես ատել են հայերին. մեր խնդիրն է ցույց տալ սա
Դեղձենու մասսայական ծաղկում Արարատյան դաշտում՝ ժամկետից շուտ
Ո՞նց են որոշել, որ դա Հայաստանի տարածքը չ,է, եթե սահմանը հստակեցված չէ ․ Արա Պապյան
Փորձ է արվում 3 անձերի կատարածը ԱԺԲ ամբողջ կառուլցի հետ կապել. Պապյան
15:45
«ԱՄՆ-ն ու ԵՄ-ը Հայաստանի հետ անվտանգային հարցեր չեն քննարկելու». Ստանո
ՊՆ կոլեգիայի նիստում քննարկվել են սպառազինության և ռազմական տեխնիկայի զարգացման հարցեր
«Ցուցադրությունն անպայման տեղի կունենա». Բաքվում պարզաբանում են տարածել Արայիկ Հարությունյանի հարցազրույցի վերաբերյալ
Եթե դելիմիտացիա, ապա հավասարության սկզբունքով, ոչ թե՝ «ատրճանակի սպառնալիքի տակ»
15:30
Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին
Վարագույրից այն կողմ կան շահեր, որոնք թույլ չեն տալիս Մարտի 1-ի բացահայտումը
15:10
Ճապոնիայում կենսաբանական հավելումների օգտագործման հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի

Գերմանիան ավելի հակված է ինքնորոշման սկզբունքին, սակայն…

«Ես միանգամայն ըմբռնումով եմ մոտենում Հայաստանի այն դիրքորոշմանը, որ շեշտվում են երեք հիմնարար սկզբունքները` տարածքային ամբողջություն, ինքնորոշման իրավունք և ուժի չկիրառում»,- նշեց այսօր Երևանում ՆԱՏՕ-ի տեղեկատվական կենտրոնում տեղի ունեցած մամուլի ասուլիսում Հայաստանում Գերմանիայի դեսպան Հանս- Յոխեն Շմիդտը:
Լրագրողները հարց ուղղեցին նրան, թե ինչպե՞ս է վերաբերվում այն փաստին, որ Սերժ Սարգսյանը չմեկնեց Լիսաբոն ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին` պատճառաբանելով, որ Վեհաժողովի հռչակագրի նախագծում հակամարտությունների վերաբերյալ արտահայտվում է միայն տարածքային ամբողջության սկզբունքը: Գերմանիայի դեսպանը պատասխանեց. «Ես միշտ ճիշտ եմ համարում դրոշակ ցույց տալու քաղաքականությունը ու հստակ դիրքորոշում արտահայտելը»: Ի դեպ, դեսպանը հայտնեց, թե հայկական կողմից խնդրանք են ստացել` ներկայացնելու հայկական դիրքորոշումը: «Ես կարծում եմ՝ ճիշտ է տեղում լինելը, մասնակցելը և սեփական դիրքորոշում արտահայտելը»,- հայտարարեց դեսպանը:
Այնուհետև Հանս- Յոխեն Շմիդտը ուշագրավ խոստովանություն արեց՝ սակայն շեշտելով, որ իր անձնական կարծիքն է հայտնում: Նա հայտարարեց, թե Գերմանիան միշտ ավելի հակված է ինքնորոշման սկզբունքին, իսկ տարածքային ամբողջության հարցում ավելի զգույշ է՝ նկատի ունենալով նաև Գերմանիայի պատմությունն ու մասնավորապես երկրորդ համաշխարհային պատերազմի հետևանքները: Դեսպանը արտահայտեց իր անձնական կարծիքը նաև Կոսովոյի անկախության վերաբերյալ Հաագայի միջազգային դատարանի վճռին, որը սահմանել էր, որ Կոսովոյի անկախության հռչակումը լիովին բխում է միջազգային իրավունքից: Դեսպանը նշեց, թե պաշտոնական Բեռլինը հայտարարում է, որ դա չի կարող նախադեպ լինել Ղարաբաղյան հակամարտության համար, և ինքը չի ցանկանում մեկնաբանել իր երկրի ԱԳՆ-ի այդ դիրքորոշումը: Սակայն դեսպանը նկատեց, թե Կոսովոյի մասին դատարանի որոշումն իհարկե կարող է ազդեցություն ունենալ Ղարաբաղի հարցում հայկական դիրքորոշման վրա:
Դեսպանը կարծում է, որ շփման գծում տեղի ունեցող միջադեպերը վկայում են, որ հակամարտությունը ամենևին էլ սառեցված չէ: Այդ տեսանկյունից նա կարևորեց Աստանայում կայացած ԵԱՀԿ գագաթնաժողովում Մինսկի խմբի համանախագահող երկրների և Հայաստանի ու Ադրբեջանի ընդունած հայտարարությունը, որում կարևորվում է ուժի չկիրառումը, մասնավորապես` դիպուկահարներին հետ քաշելը և հրադադարի ամրապնդումը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում