Saturday, 20 04 2024
Արևմուտքը չի ուզում տեսնել փլուզվելու գնով շրջադարձ կատարող Հայաստան
Ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնման միջոցառումները շարունակվում են
Ինչ հարց են լուծել Հայաստանն ու Ադրբեջանը
Թուրքիան և Եգիպտոսը համակարգում են Գազայի հատված օգնություն հասցնելու ջանքերը․ Հաքան Ֆիդան
Դելիմիտացիա Տավուշում. ռիսկեր և հնարավորություններ
16:15
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը պատրաստվում է հաստատել Ուկրաինային շուրջ 61 մլրդ դոլարի ռազմական օգնության փաթեթը․ BBC
16:00
ԱՄԷ-ն կարծում է, որ Պաղեստինի անդամակցությունը ՄԱԿ-ին կնպաստի տարածաշրջանում խաղաղ գործընթացին
Դպրոցում աշակերտը պնևմատիկ ատրճանակով կրակոց է արձակել իր հետ վիճաբանողների ուղղությամբ
Գազայի հատվածում Իսրայելի օպերացիայի հետևանքով մեկ օրում 37 մարդ է զոհվել
Ժողովուրդ ջան, ձեզ խաբող չկա, ձեր հետևից սև գործ անող չկա. Վահե Ղազարյան
Պատրաստվում ենք դե յուրե հիմնավորել Արծվաշենի՝ Հայաստանի մաս լինելը. վարչապետ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանապահ ծառայությունների ղեկավարները պետք է պայմանավորվեն, թե ծառայությունը ոնց են իրականացնելու. Փաշինյան
Պետք է երկուստեք ապահովենք, որ սահմանի երկու կողմերում մարդիկ ապահով ապրեն. ՀՀ վարչապետ
Փաշինյանը վստահեցրեց՝ եթե սահմանազատման գործընթացում ինչ-որ տների հետ կապված խնդիր լինի, պետությունը նոր տներ կկառուցի
Կան ուժեր, որոնք ուզում են, որ Հայաստանի պետականությունը զարգանա ֆորպոստի տրամաբանությամբ․ Նիկոլ Փաշինյան
Փաշինյանը կարծում է, որ Հայաստանի ու Ադրբեջանի վերջին պայմանավորվածությունը նվազեցրել է անվտանգային ռիսկերը սահմանի երկայնքով
Սա ձեռքբերում է Ադրբեջանի համար, բայց սա էական ձեռքբերում է նաև Հայաստանի համար․ Նիկոլ Փաշինյան
Վրաստանում շարունակվում են բողոքի ակցիաներն՝ ընդդեմ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի
ԵՄ առաքելությունը քննադատողները աջակցում են Հայաստանի անվտանգության թշնամիներին
13:50
Ռուսաստանը հարվածներ է հասցրել Զապորոժիեի արդյունաբերական ենթակառուցվածքին
Անկասկած կարող ենք հավակնել շատ ավելի լուրջ գումարների. արդյունավետության ապացույց է պետք Արևմուտքին
Պատգամավորը կարևոր ձեռքբերում է համարում սահմանազատումն Ալմաթիի հռչակագրի հիման վրա իրականացնելու շուրջ Հայաստանի ու Ադրբեջանի պայմանավորվածությունը
Նման մեթոդներով խուլիգանության դեմ չեն պայքարում. բռնապետական համակարգին է բնորոշ
Հայաստանի տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է. ԱԺ փոխնախագահ
Լավրովը դեմարշ է հայտարարել հա-ադրբեջանական «համաձայնությանը»
Բացահայտվել է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ում առանձնապես խոշոր չափերով հափշտակությունների և փողերի լվացման բազմադրվագ դեպքը
Հայաստանն ու Ադրբեջանն առաջին անգամ սեղանի շուրջ հարց են լուծել․ Փաշինյան
Տպավորություններս դրական են․ Նիկոլ Փաշինյանը Մեդովկայի նորակառույց դպրոցից գոհ է
12:00
Էկվադորում էներգետիկ ճգնաժամ է. 2 ամսով արտակարգ դրություն է հայտարարվել
11:45
Նավթի գները նվազել են – 19-04-24

«Եղնիկներ» զորամասում հիվանդ զինծառայողին չեն տեղափոխում հոսպիտալ վիրահատության

ԼՂՀ «Եղնիկներ» զորամասում ծառայող զինծառայողներից մեկին բուժկետի բժիշկը չի համաձայնում տեղափոխել հոսպիտալ: Այս մասին «Առաջին լրատվական»-ին տեղեկացրեց զինծառայողի մայրը՝ Անահիտ Հարությունյանը:

Արդեն մեկուկես տարի է, ինչ ԼՂՀ «Եղնիկներ» զորամասում հայմորիտ հիվանդությամբ իր ծառայությունն է շարունակում զինծառայողը: Ինչպես տեղեկացրեց մայրը, տղային հիվանդ վիճակով զորակոչել են բանակ: «Մի քանի անգամ բուժզննում է անցել մինչ բանակ զորակոչվելը, և զինվորական հանձնաժողովը հայտնաբերել է հիվանդությունը: Տղայիս ասել են, որ գնա տաս օր բուժվի և վերադառնա, իսկ տղաս, ձանձրացած լինելով բուժումներից, դեղորայքներից, սրսկումներից, ասել է, որ չի ցանկանում բուժում անցնել ու նրան առաջարկել են փաստաթուղթ ստորագրի, որով համաձայնություն կտա հիվանդ վիճակով ծառայելուն»,- մանրամասնեց Ա. Հարությունյանը՝ ասելով որ տղայից ստորագրություն են վերցրել`հաշվի չառնելով, որ տղան ունի նաև ծնողներ:

Ծնողները տղայի երդման արարողության ժամանակ նկատել են, որ նրա առողջական դրությունը ծանր է և դիմել են բուժկետի բժշկին, ով խոստացել է, որ կտանեն հոսպիտալ և կբուժեն: Մի քանի ամիս հետո զինծառայողին տարել են հոսպիտալ, որտեղ դեղորայքային բուժում է անցել: «Դեղորայքային բուժումը նրան ոչ մի օգուտ չէր տվել, և բժիշկն ասել էր, որ երեխայի քթի միջնապատը թեք է, որն էլ հայմորիտի պատճառն է: Հոսպիտալի բժիշկը քիթը վիրահատելու պատրաստակամություն էր հայտնել: Ամեն օր զանգահարում և ասում է բուժկետի բժշկին, որ թույլտվություն տրամադրի հոսպիտալ տեղափոխելու համար»,- մանրամասնեց տղայի մայրը`հավելելով, որ բուժկետի բժիշկը դա չի անում:

Անահիտ Հարությունյանն ասաց, որ եթե առջևում ձմեռ չլիներ, ինքը գուցեև այդքան անհանգստացած չլիներ. Նա մտահոգ է, քանի որ ցուրտ ձմռանը զորամասում հիվանդությունը կարող է վերածվել մենինգիտի: Եթե տղայի վիրահատության հարցը չլուծվի, պատրաստվում է դիմել ՊՆ: «Ես չեմ կարող թույլ տալ, որ այդ վիճակով շարունակի իմ տղան ծառայել: Մի քանի անգամ բուժում է անցել, սակայն նրան վիրահատություն է անհրաժեշտ, դեղորայքային բուժումը չի օգնում»,- ցավով նշեց Անահիտ Հարությունյանը:

Անդրադառնալով «Եղնիկներ» զորամասի բուժապահովմանն`ասաց, որ տխրահռչակ է այնտեղի բուժապահովումը, որովհետև գոյություն չունի: «Եթե կարիք կա հիվանդ զինվորին տեղափոխել Ստեփանակերտի հոսպիտալ, շատ մեծ ջանքեր է պահանջում, հաճախակի փոխվում է բուժանձնակազմը, ապա թույլ չեն տալիս, որ բժիշկն ըստ պատշաճի տեր կանգնի հիվանդին, ահաբեկում են զինվորներին և այլն»,- մեկնաբանեց այն զինծառայողի մայրը:

Նշենք, որ օրեր առաջ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՀ ԶՈւ ռազմաբժշկական վարչության պետ, գնդապետ Արտաշես Փարսադանյանը նշել էր, որ բանակում բուժապահովումը բարձր մակարդակի վրա է`դեռ ավելին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում