Wednesday, 24 04 2024
Բարձրագույն ղեկավարությունը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Կյանքից հեռացել է ականավոր գիտնական Նիկոլայ Հովհաննիսյանը
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Ավրորա Մարդիգանյանին նվիրված հուշակոթող-քանդակը կխորհրդանշի նրա կյանքը՝ Ցեղասպանությունը վերապրելուց մինչև փրկություն
18:01
Ղազախստանը և Միացյալ Թագավորությունը ռազմավարական գործընկերության մասին համաձայնագիր են ստորագրել
Հռոմի իտալաարաբական կենտրոնը նշել է Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցը
Էրդողանը դարձյա՞լ սպառնում է
Թուրքիայի քրդամետ կուսակցություններն ու կազմակերպությունները Անկարային կոչ են արել դադարեցնել Հայոց ցեղասպանության ժխտողականությունը
17:50
Պետք է հիշենք և հարգենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը․ Կանադայի վարչապետի ուղերձը
17:50
Անկարայում տեղի կունենա Թուրքիայի և Գերմանիայի նախագահների հանդիպումը
Վրաստանի վարչապետը կմասնակցի հակա-ԼԳԲՏ համաժողովի
Այրվել է մոտ 50 հա չոր խոտածածկույթ
17:26
Միացյալ Թագավորությունը կմեծացնի իր ռազմական բյուջեն
17:20
Թալիբները մտադիր են հատուկ ստորաբաժանում ստեղծել ԻՊ-ի դեմ պայքարելու համար
17:10
Չինաստանը դեմ է հանդես եկել ԱՄՆ-ի նոր օրինագծում Թայվանի վերաբերյալ դրույթներին
Ուղիղ․ Այսօր Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցն է
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Մոսկվայի Սուրբ Պայծառակերպության Մայր տաճարում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված պատարագ է մատուցվել
16:50
Կոնգոյում կապիկի ծաղիկի համաճարակ է հայտարարվել
«Հայաստանը պետք է վերացնի խաղաղության պայմանագրին խանգարող իրավական խոչընդոտները. Ալիևի ներկայացուցիչ
Ալիեւի «ձիով քայլը»
16:24
Լոնդոնում չորս մարդ է վիրավորվել պալատական հեծելազորի նժույգների փախուստի պատճառով
Բոլոր թելերով եմ կապված Ցեղասպանության հետ. այն պետք է դառնա ՀՀ անվտանգության անբաժանելի տարր
Ադրբեջանում կայացել է Իլհամ Ալիևի և Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովի հանդիպումը
Իշխանությունը պետք է քայլեր ձեռնարկի՝ փրկվելու ռուս-քեմալական աքցանից
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների ոգեկոչման արարողություն
Հայոց Ցեղասպանության 109-րդ տարելիցի օրը հիշատակվեց և ոգեկոչվեց Շիրակի մարզում
Հայ ժողովուրդը կրկին պայքարում է ատելության դեմ. Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատի նախագահ
15:54
Աբխազիան հարգում է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը
Ադրբեջանը կանգ չի առնում, որովհետև կա անպատժելիության մթնոլորտ․ Ժան- Լյուկ Մելանշոն

Հայաստանի արտաքին քաղաքականությունը խայտառակ ձախողված է. Հովհ. Հովհաննիսյան

Թուրք գործընկերոջ հետ հանդիպումից հետո Ֆրանսիայի ԱԳ նախարար Ալեն Ժյուպեի այն հայտարարությունը, որ իր երկիրը պատրաստակամ է հյուրընկալել Հայոց ցեղասպանության շուրջ հայ-թուրքական քննարկումները, պատահականություն չէ. նման հայտարարությունը, այն էլ՝ Ժյուպեի նման բարձրաստիճան պաշտոնյայի կողմից, կարող է միայն լուրջ քննարկումների արդյունք լինել: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց Հայաստանի լիբերալ կուսակցության ղեկավար, ՀԱԿ ներկայացուցիչ Հովհաննես Հովհաննիսյանը:

«Ինձ համար շատ զարմանալի է, որ Ցեղասպանությունն օրինականորեն ընդունած երկրի ԱԳ նախարարը նման հայտարարություն է արել: Սա նշանակում է, որ ֆրանսիական իշխանության մեջ ամեն ինչ չէ, որ լավ է: Բացի այդ, թուրքական դիվանագիտությունն այս առումով բավական ինտենսիվ է աշխատում: Հայոց ցեղասպանության շուրջ հայ-թուրքական քննարկումները հյուրընկալելու մասին հայտարարությունը նպատակ ունի սիրաշահել Թուրքիային, նրա համար հարմարավետ պայմաններ ստեղծել: Քանի որ Հայոց ցեղասպանության հարցը Թուրքիայի համար ամենացավոտներից է, Ֆրանսիան ինչ-որ կերպ փորձում է լավ ժեստ անել վերջինիս: Ֆրանսիան, ցավոք սրտի, Հայաստանին չի կարևորում, Ֆրանսիան հստակ գիտի, որ հայաստանյան իշխանությունները ոչ մի բան անողը չեն, պետական ու ազգային շահեր պահողը չեն: Հայաստանը Ֆրանսիայի համար հանդես է գալիս աղքատ բարեկամի դերում, մինչդեռ Թուրքիայի հետ հարաբերություններն ավելի լուրջ են: Այնպես որ, Ժյուպեի նմանօրինակ հայտարարությունը երկու գործընկերների քննարկման արդյունքում արված հայտարարություն է: Այդ մակարդակի գործիչները պատահական հայտարարություններ չեն անում»,- նկատեց Հովհաննես Հովհաննիսյանը:

ՀԱԿ ներկայացուցչի խոսքով, Հայաստանի արտաքին քաղաքականությունը «խայտառակ ձախողված է»:

Նշենք, որ Ֆրանսիայի արտգործնախարար Ալեն Ժյուպեն Անկարայում 1915 թվականի իրադարձությունների թեման «մարտահրավեր» էր անվանել` իր երկրի պատրաստակամությունը հայտնելով հյուրընկալել դրա շուրջ հայ-թուրքական քննարկումները:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում