Thursday, 25 04 2024
18:50
Եվրոպան պետք է ավելացնի պաշտպանությունը և ցույց տա, որ ԱՄՆ-ի վասալը չէ. Մակրոն
18:40
Վենետիկը մեկօրյա այցելուներից մուտքավճար կգանձի
Ռուսաստանում «դեղին տեղումներ» են հայտնվել աֆրիկյան ավազամրրիկի պատճառով
18:20
Լեհաստանը համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր և կառավարվող հրթիռներ է ձեռք է բերել Հարավային Կորեայից
18:10
ԱՄՆ-ն գաղտնի կերպով հեռահար ATACMS հրթիռներ է ուղարկել Ուկրաինա. ամերիկյան ԶԼՄ-ներ
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վրաստանում 4 մարդ է ձերբակալվել Եվրոպայի գրադարաններից 18-19-րդ դարերի գրքերի գողության առնչությամբ
Ի՞նչ է ասել Պուտինն Ալիեւի ականջին
ՀԱՄԱՍ-ը Իսրայելին մեկամյա զինադադար է առաջարկել
Ալիևի երկու երեսը
17:40
Իսպանիայի վարչապետը դադարեցրել է պարտականությունների կատարումը կնոջ հանդեպ մեղադրանքների պատճառով
Գևորգ Պապոյանն ու Սերգեյ Կոպիրկինը քննարկել են հայ-ռուսական առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնման հարցեր
17:37
Ուկրաինացի օդաչուները Ֆրանսիայում մարզվում են F-16 կործանիչների վրա
Պապոյանն ընդունել է ՀԲ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավարին
Տավուշում խուլիգանության գործով կալանավորվել է «Մարտական եղբայրության» անդամներից մեկը
17:34
«Ռուսաստանը ավելի շատ զենք է արտադրում, քան իրեն անհրաժեշտ է, և արդեն լցնում է պահեստները». Գերմանիայի ՊՆ
Կյանքից հեռացել է գեղանկարիչ Խաչիկ Հարությունյանը
17:20
Պաղեստինի ճանաչման դիմաց «ՀԱՄԱՍ»-ը պատրաստ է ցրել իր զինյալ թևը
17:17
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Խաղաղության խաչմերուկ»-ը Հայաստանի Հանրապետության տեսլականն է դեպի խաղաղություն. Ալեն Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին
Միջազգային ճնշման բացակայությունը Ալիևին թույլ է տալիս սպառնալիք ստեղծել տարածաշրջանային կայունության համար. համահայկական միություն
Սուրեն Պապիկյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի Երևանի գրասենյակի ղեկավարի պատվիրակությանը
Մոսկվան սպասում է Փաշինյանին ԵԱՏՄ գագաթնաժողովում․ Օվերչուկ
Մենք Հայոց ցեղասպանությունը միշտ ընկալել ենք որպես մեր ցավն ու վիշտը․ Զախարովա
17:00
Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը Հայաստանին․ Գաբրիել Ատալը ելույթ է ունեցել Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառմանը
16:50
ԱՄՆ-ն դուրս կբերի զորքերը Նիգերից
Օմսկի ձեռնարկություններից մեկում այրվել է նավթամթերքով լի երեք ցիստեռն
Հայոց ցեղասպանության մասին հիշողությունը վիրաբուժական միջոցներով ջնջել այլևս հնարավոր չէ
Ղազախստանում լրացուցիչ միջոցներ կձեռնարկեն հեղեղումների դեմ
Չկա արդարություն՝ չկա խաղաղություն. որքան հրաժարվենք մեր իրավունքներից, այնքան ավելի կնեղեն մեզ

Ես հետևություններ վաղուց եմ արել. Ա. Սաքունց

Ես հետևություններ վաղուց եմ արել: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում, մեկնաբանելով Վ. Գասպարյանի մամուլում հրապարակված այն մեկնաբանությունը, թե Ա. Սաքունցը պետք է հետևություններ անի, ասաց ՀՔԱ Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցը: «Իմ արած հետևությունն այն է, որ ՀՀ-ում պետք է պետական համակարգերը գործեն Սահմանադրությամբ և ՀՀ միջազգային պարտավորությունների շրջանակում, որի հիմքում ընկած է մարդը, որպես գերագույն արժեք, և նրա արժանապատվության պաշտպանությունը, որը պետք է լինի բոլոր իրավական ակտերի և իրավական ակտերով պետական գործառույթների իրականացման հիմքում»,- մանրամասնեց հետևությունը Ա. Սաքունցը`հավելելով, որ այն միակն է, որը վաղուց է արել և չի փոխել:

Իրավապաշտպանը նշեց, որ իրավապաշտպանների կողմից բոլոր գործողությունները մարդու իրավունքների պաշտպանությանն են ուղղված և ուղղված չեն որևէ պաշտոնատար անձի դեմ: Նրա տեղեկացմամբ` իրենց գործողությունների հիմքում ընկած է մարդու խախտված իրավունքների վերականգնման պաշտպանությունը, բոլոր գործողությունների նպատակը խախտված իրավունքների վերականգնումն է: «Մեր շարժառիթները իրավապաշտպանական արժեքներն են, ոչ թե որևէ պաշտոնատար անձի նկատմամբ գործողությունները: Պետք է կառույցներն իրենց գործառույթները պատշաճ կերպով կատարեն, որպեսզի դրանք չհանգեցնեն մարդու իրավունքների խախտմանը»,- նշեց Ա. Սաքունցը:

Անդրադառնալով նաև Վ. Գասպարյանի նշած գրանտակերությանն`ասաց, որ քաղաքացիական հասարակության կառույցների գործառույթների թյուր ըմբռնում կա պաշտոնատար անձանց կողմից, իհարկե ոչ բոլորի: «Զարմանալիորեն կան կառույցներ, որոնք շատ լավ ընկալում են և կարողանում են երկխոսություն ծավալել իրավիճակի շտկման ուղությամբ: Ինչքան կառույցներ նաև կան, որոնց ներկայացուցիչները չեն կարողանում կամ չեն հասկանում, կամ վախենում են, թե գործողությունների արդյունքում կարող են փաստեր ի հայտ գալ, որոնք բոլորովին լավ ձևով չեն ներկայացնի տվյալ գործողությունները կատարած պաշտոնատար անձին»,- նշեց իրավապաշտպան Արթուր Սաքունցը:

Հիշեցնենք, որ ՀՔԱ Վանաձորի գրասենյակը նոյեմբերի 10-ին Վլադիմիր Գասպարյանի կողմից կազմակերպության պատվին, արժանապատվությանը եւ գործարար համբավին պատճառված վնասի հատուցման պահանջի մասին հայցադիմում է ներկայացրել ՀՀ Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն համայնքների ընդհանուր իրավասության դատարան:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում