2012 թվականի հունվարից ՀՀ տարածքում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայի զենքների և ռազմական տեխնիկայի վերանորոգումն ու սպասարկումն ամբողջությամբ անցնելու է քաղաքացիական կազմակերպություններին: Այդ մասին հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը:
Այդ նպատակով բազայի տարածքում ստեղծվելու են մասնագիտացված բրիգադներ, որոնց մեջ մտնելու են «Զրահատանկային վերանորոգման 81 գործարան» և «Օբորոնսերվիս» բաց բաժնետիրական ընկերությունների ներկայացուցիչները: Քաղաքացիական մասնագետները զբաղվելու են շարժիչների դիագնոստիկայով և վերանորոգմամբ, ինչպես նաև էլեկտրական մարտական մեքենաների սպառազինությամբ: Վերանորոգման առավել բարդ աշխատանքների համար ուղարկվելու են նեղ մասնագետներ:
Քաղաքացիական մասնագետների կողմից զենքերի սպասարկումը թույլ կտա մարտական մեքենաների անձնակազմին և ավոտմեքենաների վարորդներին ավելի շատ ժամանակ տրամադրել զինվորական պատրաստվածությանը: