Կառավարության վաղվա նիստում քննարկվելու է էկոնոմիկայի նախարարությանը Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեով նախատեսված ՀՀ կառավարության պահուստային ֆոնդի հաշվից 833.05 հազար դրամ տրամադրելու հարցը` 2010 թվականի երկրորդ եռամսյակում «Ստանդարտների ազգային ինստիտուտ» ՓԲԸ-ի կողմից իրականացված՝ մարդասիրական օգնության կարգով Հայաստանի Հանրապետություն ներմուծված արտադրանքի համապատասխանության պարտադիր հավաստման աշխատանքները ֆինանսավորելու նպատակով: