Անժելա Սարգսյանի անվան շուրջ պոռնոսկանդալը դեռ չմարած հասունանացավ նորը: Գլխավոր հերոսուհին այս անգամ «Աննա» հեռուստասերիալի և «Պահանջվում է միլիոնատեր» կատակերգական ֆիլմի հայտնի երիտասարդ դերասանուհի Անի Երանյանն է:
Դերասանուհու մասնակցությամբ պոռնոգրաֆիկ բնույթի լուսանկարներ և տեսաերիզ է հայտնվել համացանցում:
Հիշեցնենք, որ այսօր համացանցում լուրեր են շրջանառվում նաև, որ տեսաերիզի աղջիկը դերսանուհին Անին չէ, այլ նրան նման մեկը:
«Աննա» հեռուստասերիալում ռեժիսոր Ելենա Արշակյանը լրատվամիջոցներից մեկին հայտարարել է, որ իրենք պատրաստվում են քրեական գործ հարուցել այն անձանց նկատմամբ, ովքեր Անիի անվան տակ նման տեսանյութեր ու նկարներ են տեղադրել համացանցում, ովքեր նման չար կատակ են որոշել անել:
Նշենք, որ նմանատիպ սկանդալ տեղի ունեցավ դերասանուհի Անժելա Սարգսյանի անվան շուրջ. նրա պոռնոլուսանկարներ ու տեսագրությունը տարածվեցին համացանցում, ինչն էլ մեծ աղմուկ բարձրացրեց ու դարձավ տարբեր մեկնաբանությունների առիթ։