Thursday, 28 03 2024
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան
ՔՊ նիստում քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները
«Դժվարին որոշում եմ կայացրել` չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին». Վազգեն Ռշտունի
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին
Տղամարդը դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը
Հայաստանը «դիվերսիֆիկացնում է» քաղաքականությունը, Ռոսատոմը մոդեռնիզացնում է Մեծամորի ԱԷԿ-ը
Գործակալ հիշեցնող Շահրամանյանը
Բաքվի խոշոր «խաղադրույքը»
Կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունը նկատելի է գյուղատնտեսության և տնտեսության մի շարք այլ ճյուղերում. փոխնախարար
Ռուսաստանում տեղի ունեցած ահաբեկչության գործով նոր կասկածյալ է հայտնվել
Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին
Մի համագործակցության խրոնիկա
Հայաստանը չունի ավելի ուժեղ զենք, քան միջազգային իրավունքը. չկրակելը խելամիտ չէ
Սասունցի Դավթի դարաշրջանը չէ. ԱՄՆ-ից ակնկալիքներին զուգահեռ պետք է ամրապնդել պետությունը
Երևանում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա. փրկարարները մասնատել են ծառի ճյուղը
21:40
Ղազախստանի դեսպանատունը խորհուրդ է տվել լքել Օդեսայի և Խարկովի մարզերը
Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մասնակցությամբ․ կա վիրավոր
Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում
«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում»․ Լավրով
Բաքվի անհիմն մեղադրանքն ու խորամանկ խաղը Բրյուսելից առաջ
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ

Ցեղասպանության զոհերի ժառանգների բողոքների գործով հայ փաստաբանների վեճը շարունակվում է

Երկուշաբթի Միացյալ Նահանգների դաշնային դատարանը Հայոց ցեղասպանության զոհերի ժառանգների փոխհատուցման հիմնադրամի բազմամիլիոն դոլարների հետ կապված հաշվապահական անճշտությունների հարցով միմյանց հետ պայքարող փաստաբաններին երկու շաբաթ ժամանակ է տվել համաձայնության հասնելու համար:

Ինչպես հաղորդում է The Glendale News-Press պարբերականը, Միացյալ Նահանգների շրջանային դատարանի դատավոր Քրիստին Սնայդերը կարգադրել է փաստաբաններ Մարկ Գերագոսին և Ռոման Սիլբերֆելդին վերադառնալ դեկտեմբերի 5-ին`առաջարկներով, թե ինչպես են իրենք ցանկանում կարգավորել հաշվապահական անհամապատասխանությունները փոխհատուցման հիմնադրամում, որը հիմնվել է մի քանի տարի առաջ «Աքսա» ապահովագրական ընկերության կողմից` Հայոց ցեղասպանության զոհերի ժառանգներին փոխհատուցում տալու համար:

Գերագոսը խնդրել է, որպեսզի ինքը և գլենդելաբնակ Վարդգես Եղիայանի շահերը ներկայացնող Սիլբերֆելդը քննարկում անցկացնեն «փակ սենյակում», քանի որ նա հավատում է, որ իրենք կարող են համաձայնության գալ:

Պարբերականը գրում է, որ երկու կողմերի փաստաբանները և նրանց անձնակազմը ուսումնասիրել են ներկայացված 1000 բողոքներից 94-ը: Ուրբաթ միջնորդություն ներկայացնելով դատարան` Սիլբերֆելդը հայտնել էր, որ որոշ հայցվորների գումարը փոխանցվել է ոչ ամբողջությամբ: Որոշ դեպքերում էլ խնդիրներ են առաջացել գումարի կանխիկացման հետ կապված. որոշ մարդիկ բողոքել են, որ հնարավոր է եղել կանխիկացնել միայն փոքր գումար պարունակող քարտերը:

Սիլբերֆելդը նշել է, որ եթե նման անճշտություններ հայտնաբերվել են իրենց կողմից ուսումնասիրված 94 դիմումներում, ապա չի բացառվում, որ խնդիրներ կան նաև մյուս 900 բողոքների հետ կապված:

Այս տարի ավելի վաղ Գերագոսը և փաստաբան Բրայան Քաբաթեքը հայց էին ներկայացրել Եղիայանի և նրա կնոջ՝ փաստաբան Ռիտա Մահդեսյանի դեմ` նրանց մեղադրելով կեղծ բարեգործությամբ զբաղվելու և վերջին 6 տարիների ընթացքում մոտ 1 մլն դոլար ոչ նպատակային վատնելու մեջ:

Երկուշաբթի Քոբաթեքը դատավորին հայտնել է, որ «Աքսա» հիմնադրամի հետ կապված գործերով Եղիայանը փորձում է ուշադրությունը շեղել այդ դատական գործընթացից:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում