Friday, 29 03 2024
«Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները Հայաստանում արգելափակվել են
Թումանյան փողոցում ծառի ճյուղն ընկել է էլեկտրական լարերի վրա
Սուրեն Պապիկյանը հետևել է «Բաղրամյան» զորավարժարանում անցկացված զորախաղերին
10:15
Նավթի գներն աճել են. 28-03-24
Քարաթափում Լանջազատ գյուղի մոտակայքում
Սյունիքի միջանցքի հարցը չլուծվեց՝ անցան Տավուշ. ռուս-ադրբեջանական նոր խաղեր
Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է
Եվլախը իր ճակատին դաջած անձը գուցե հրահանգ ունի ազգամիջյան բախումներ հրահրելու
Տեղումներ չեն սպասվում
Կա ահաբեկչության վտանգ․ ՌԴ հատուկ ծառայությունները հիբրիդային պատերազմ են մղում Հայաստանի դեմ
Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են. «Հրապարակ»
Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել. «Ժողովուրդ»
Իշխան Սաղաթելյանի հոր նկատմամբ դատախազությունը հարուցել է քրեական հետապնդում. «Հրապարակ»
Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում. «Ժողովուրդ»
Նիկոլ Փաշինյանը ոչինչ չի խնայում իր անձնական պաշտպանությունն անխոցելի դարձնելու համար. «Հրապարակ»
Բաղմանյանի մեղավորությունը չի հաստատվում, նրա դեմ ցուցմունք տվողը մեկ միլիոն դոլար պարտք է բանկին. «Ժողովուրդ»
Ովքե՞ր են ընդգրկված լինելու Հայկ Մարությանի նոր կուսակցությունում. «Ժողովուրդ»
Էրդողանի կասկածները եւ խաղաղությունն ու պատերազմը Կովկասում
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան
ՔՊ նիստում քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները
«Դժվարին որոշում եմ կայացրել` չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին». Վազգեն Ռշտունի
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս

Ազատամարտիկը լքում է հայրենիքը. ահազանգում է Ղարաբաղյան պատերազմի վետերանների միությունը

«Փառապանծ մարտիկներ» ռազմահայրենասիրական միության նախագահ Գ. Սարգսյանը և Ղարաբաղյան պատերազմի վետերանների միության նախագահ Յու. Միքայելյանն «Առաջին լրատվական»-ին տեղեկացնում են, որ օրերս տեղի է ունեցել արցախյան ազատամարտի մասնակիցներին միավորող մեկ տասնյակից ավել հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների փակ ժողովը:

Օրակարգում եղել է մեկ հարց` ՀՀ-ում ստեղծված ներքաղաքական իրավիճակի վերլուծությունը և դրանից բխող ժամանակից շուտ սկսած նախընտրական արշավի պայմաններում հետագա քայլերի հստակեցումը:

Նախաձեռնող խմբի համակարգողների տարածած հայտարարության մեջ տեղեկացնում են, որ վերջին շրջանում երկրում տեղի ունեցող գործընթացները տեղավորվում են միայն ընտրական պրոցեսների տրամաբանության շրջանակներում:

Մոտալուտ ընտրություններին ընդառաջ տարբեր կուսակցությունների կողմից հաճախակի են դարձել Արցախյան ազատամարտի մասնակիցների հասարակական կազմակերպությունների հետ հանդիպումներն ու քննարկումները, որոնց նպատակն է առաջիկա ընտրություններում ստանալ ազատամարտիկների ձայները և նրանց գործուն աջակցությունը:

Ընտրությունից ընտրություն ակտիվացող քաղաքական ուժերն ամբողջ թափով մտել են ընտրական գործընթացների հորձանուտը:

«Ամեն օր նորից լսում ենք անիմաստ, ոչինչ չասող, բառախաղ հիշեցնող քաղաքական գործիչների ճառերն ու ելույթները: Հեռուստատեսությամբ անընդհատ տեսնում ենք հասարակությանը վաղուց արդեն ձանձրացրած ու տարիներ շարունակ եթերից չիջնող նույն դեմքերին:

Ինչպես նախկինում, այնպես էլ այսօր կուսակցություններն ունեն միայն մի նպատակ`ընտրությունների միջոցով ամեն գնով վերարտադրվել, որը դարձել է նրանց գերակա խնդիրը և այդ նպատակին է ծառայեցվում ցանկացած գործընթաց»,- նշված է հայտարարության մեջ:

Նախաձեռնության անդամները հիշեցնում են, որ իշխանությունների` հզոր Հայաստան, զարգացող պետություն, բարեկեցիկ կյանք կառուցելու մասին նախկինում տված խոստումները ոչ միայն չեն կատարվել, այլև այդ նույն քաղաքական ուժերի կողմից վարած ապաշնորհ, անհավասարակշիռ և չհաշվարկված ներքին քաղաքականության պատճառով վտանգել են պետության գոյությունը:

«Այսօրվա մեր իրականության պատկերն ազգաբնակչության օր-օրի վատթարացող սոցիալական վիճակն է, գոյություն ունեցող գաղափարական ու բարոյահոգեբանական անառողջ մթնոլորտը, անարդարությունը, համատարած բնույթ կրող անպատասխանատվությունն ու անպատժելիությունը: Արժեզրկվել ու ձևախեղվել են հայրենիքի պաշտպանության, հայրենասիրության վեհ գաղափարները»,- հայտարարում են վերջիններս` նշելով, որ ազատամարտիկն իր ընտանիքի հանապազորյա հացի խնդիրը լուծելու համար պանդխտության ցուպը ձեռքին լքում է հայրենիքը` գերադասելով կամովի գերի հանձնվել այլ երկրների սոցիալական ծառայություններին:

«Սովորաբար ստիպողաբար գերեվարվում են պատերազմների ժամանակ,իսկ խաղաղ պայմաններում գերի հանձնվելը անհասկանալի է: Արդեն բոլորն են գիտակցում, որ մեզ անհրաժեշտ են նոր գաղափարներ, համակարգային և որակական փոփոխություններ:

Հայաստանի ու Արցախի սահմանների պաշտպանությունը բարձրագույն արժեք համարող հասարակական կազմակերպություները չեն համակերպվելու նման իրավիճակի գոյության հետ. Արցախյան պատերազմի վետերաններին միավորող մեկ տասնյակից ավելի հասարակական կազմակերպությունները, քաջ գիտակցելով պետության և ժողովրդի հանդեպ պատասխանատվությունը, խաղալիք չեն դառնա այս կամ այն քաղաքական ուժի ձեռքում, չեն գայթակղվի տարաբնույթ սին խոստումներով, հաստատակամորեն կշարունակեն իրենց դավանած գաղափարների իրագործումը և գալիք խորհրդարանական ընտրություններում հանդես են գալու ազատ և արդար ընտրությունների անցկացման օգտին»,- հայտարարում են «Փառապանծ մարտիկներ» ռազմահայրենասիրական միության նախագահ Գ. Սարգսյանը և «Ղարաբաղյան պատերազմի վետերանների միության նախագահ Յու. Միքայելյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում