Կառավարության վաղվա նիստում թույլատրվելու է Հայաստանի Հանրապետության կառավարության և «Գազպրոմ» բաց բաժնետիրական ընկերության միջև 2006 թվականի մարտի 31-ին ստորագրված «Հայաստանի Հանրապետության տարածքում գազաէներգետիկ ծրագրերում «Գազպրոմ» բաց բաժնետիրական ընկերության մասնակցության մասին» hամաձայնագրի շրջանակներում իրականացվող Հրազդան ՋԷԿ-ի 5-րդ էներգաբլոկի շինարարության ավարտի և արդիականացման ծրագրի իրականացման նպատակով «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերության կողմից «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմով ներմուծված ապրանքների նկատմամբ կիրառված «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմի ժամկետը երկարաձգել մինչև 2011 թվականի հունվարի 20-ը: Նշենք, որ խոսքը մոտ 170 մլն դրամի մաքսային արժեքով ապրանքների մասին է։