Ինչպես տեղեկացնում է ադրբեջանական 1news.az կայքը, 2011 թվից Լեռնային Ղարաբաղի այսպես կոչված «ադրբեջանական համայնքն» ավելի ակտիվ է գործելու, քան նախկինում և սկսելու է ներկայացուցչություններ բացել միջազգային ներկայացուցչություններում և աշխարհի տարբեր երկրներում: Նպատակ է հետապնդվում ղարաբաղյան հարցի վերաբերյալ տվյալ կազմակերպություններում և երկրներում հասու դարձնել ադրբեջանական տեսակետը: