Ինչպես տեղեկացնում են բրիտանական ԶԼՄ-ները, մոտ ժամանակներս անգլիական մի քանի ակումբներ կարող են կրկին իրենց հանդիպումներն անցկացնել արհեստական խոտածածկի վրա:
Առաջին թիմերը, որոնք կարող են օգտագործել արհեստական խոտածածկ, համարվում են «Ուիկոմբ»-ն ու «Ակկրինգթոն»-ը:
Անգլիայի ֆուտբոլի պատմության մեջ 4 թիմեր մշտապես հանդես են եկել արհեստական խոտածածկի վրա`«Քուինզ Պարկ Ռեյնջերս»-ը, «Օլդհեմ»-ը, «Փրեսթոն»-ը և «Լութոն»-ը: 2007 թվականին Ռուսաստանի հավաքականից անգլիացիների կրած պարտության հիմնական պատճառն անգլիական ԶԼՆ-ները համարում են «Լուժնիկի» մարզադաշտի` իրենց հավաքականի համար անսովոր արհեստական խոտածածկը:









































