ԱՄՆ դեռ մտադիր չէ իր դեսպանին` Ռոբերտ Ֆորդին, մինչև նոյեմբերի 24-ը ուղարկել Սիրիա: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Վիկտորյա Նուլանդը:
Ներկայումս Ֆորդը գտնվում է Վաշինգտոնում: Ավելի վաղ ԱՄՆ իշխանություններն ասում էին, թե դեսպանը վերադառնալու է Սիրիա մինչև Երախտագիտության տոնը, որն այս տարի նշվելու է նոյեմբերի 24-ին:
Ինչպես հաղորդում է ИТАР-ТАСС գործակալությունը, Նուլանդի խոսքերով՝ դեսպանը «տոնական հնդկահավը ուտելու է Միացյալ Նահանգներում»:
«Մենք խորհրդակցում են մեր գործընկերների և դաշնակիցների հետ դեսպանի վերադարձի հարցով: Մենք նախկինի պես հույս ունենք, որ նա կվերադառնա, սակայն հստակեցված ժամկետները կախված են այլ երկրների հետ ձեռք բերած համաձայնությունից, որոնց դեսպանները նույնպես հետ են կանչվել: Մենք քննարկումներ են կազմակերպում այս հարցի վերաբերյալ»,-հայտարարել է պետդեպարտամենտի ներկայացուցիչը:
Նա նաև նշել է, որ դեսպանի վերադառնալու դեպքում պետք է ապահովել նրա անվտանգությունը, ինչպես նաև Սիրիայի կառավարությունը պետք է կատարի իր պարտականությունները:










































