Ինչպես հաղորդում իրանական IRNA լրատվական գործակալությունը, այսօր Իրանում հարավային Սիսթան-Բելուջիստան նահանգի Չաբահար քաղաքում տեղի է ունեցել պայթյուն, որի հետևանքով մահացել են տասնյակ մարդիկ: Զոհերի թիվը մեծ է այն պատճառով, որ պայթյունը տեղի է ունեցել կրոնական արարողության ժամանակ:
Ահաբեկչությունն իրականացրել է մահապարտ ահաբեկիչը:
Այս օրերին Իրանի շիաները նշում են Մուհամադ մարգարեի թոռան` Հուսեյնի և Հասանի սպանության օրը: Այս օրը շիաները իրականացնում են ինքնախարազանման արարողութոյւններ: Հայտնվում է նաև, որ վիրավորվել է մոտ 60 մարդ: Երկրորդ ահաբեկչին հնարավոր է եղել չեզոքացնել, մինչ նա կիրականացներ պայթյունը: