Friday, 19 04 2024
Լարսը փակ է բեռնատարների համար
Սպանել է, ապա դիակը այրել և թաղել իր այգում
Հարկ վճարելը՝ ներդրում սեփական բարեկեցության և անվտանգության գործում
Փոխվարչապետը նոր խորհրդական ունի
Հայաստանից դրամական փոխանցումները դեպի Ռուսաստան նվազել են, դեպի ԱՄՆ՝ ավելացել
Հանրային գործունեությամբ զբաղվող կանայք առավել շատ են ենթարկվում առցանց հարձակումների. ՄԻՊ
13:15
Հնդկաստանում մեկնարկել են համապետական ընտրությունները
Բանկերը հունվար-մարտ ամիսներին արձանագրել են 83 մլրդ դրամի զուտ շահույթ
Ուղիղ․ Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով լսումներ Հաագայի դատարանում
«Բազմիցս զգուշացվել է՝ չի թույլատրվում փողոցային առևտուրը». Երևանի քաղաքապետարանը ստուգումներ է իրականացնում
12:15
Հարավային Կորեայի նավթի 60%-ը մատակարարվում է Հորմուզի նեղուցով
Լուրերի օրվա թողարկում 12։00
Հանրակրթության ոլորտում բարեփոխումները շարունակական են
«Կրոկուսի» ահաբեկիչներն այդքան հիմա՞ր էին
Կոտայքի մարզում գտնվող 1 հա հողամասը վերադարձվել է պետությանը
Կբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին
11:30
Կիպրոսի Ներկայացուցիչների պալատը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
11:15
Նավթի գներն աճել են – 18-04-24
11:00
Կայացել է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի մեջ մտնող ֆինանսական կազմակերպությունների տարեկան ժողովը
10:45
Իրանում տեղի ունեցած պայթյուններից հետո իրավիճակը կայուն է. ԶԼՄ-ներ
Մեքենան գլխիվայր շրջվել է․ կան վիրավորներ
10:15
Իրանը, Իրաքը և Սիրիան կպայքարեն ահաբեկչության դեմ
Ինչ է հայտնի Իսրայելի կողմից Իրանի հարվածի մասին
Լուրերի առավոտյան թողարկում 10:00
10:01
Սպահանում ավերածություններ կամ դժբախտ պատահարներ չենք ունեցել․ բանակի հրամանատար
Վատ նորություն՝ ռուսները հենց այնպես դուրս չեն գա, կտեղակայվեն սահմանին՝ միջանցքը հսկելու
Իսրայելը հարվածներ է հասցրել Իրանին
Թբիլիսիում ամեն վայրկյան իրավիճակը փոխվում է. նոր զարգացումներ
Սպասվում է կարճատև անձրև
Ռուսների պլան Բ-ն չաշխատեց. մենք դառնում ենք Արևելյան Եվրոպա

Գերմանիան ավելի հակված է ինքնորոշման սկզբունքին, սակայն…

«Ես լիովին ըմբռնումով եմ մոտենում Հայաստանի այն դիրքորոշմանը, որ շեշտվում են երեք հիմնարար սկզբունքները` տարածքային ամբողջություն, ինքնորոշման իրավունք և ուժի չկիրառումը»,- նշեց այսօր Երևանում, ՆԱՏՕ-ի տեղեկատվական կենտրոնում տեղի ունեցած մամուլի ասուլիսում Հայաստանում Գերմանիայի դեսպան Հանս- Յոխեն Շմիդտը:
Լրագրողները հարց ուղղեցին նրան` թե ինչպե՞ս է վերաբերում այն փաստին, որ Սերժ Սարգսյանը չմեկնեց Լիսաբոն` ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին` պատճառաբանելով, որ Վեհաժողովի հռչակագրի նախագծում հակամարտությունների վերաբերյալ արտահայտվում է միայն տարածքային ամբողջության սկզբունքը: Գերմանիայի դեսպանը պատասխանեց. «Ես միշտ ճիշտ եմ համարում դրոշակ ցույց տալն ու հստակ դիրքորոշում արտահայտելը»: Ի դեպ, դեսպանը հայտնեց, թե հայկական կողմից խնդրանք են ստացել` ներկայացնելու հայկական դիրքորոշումը: «Ես կարծում եմ՝ ճիշտ է տեղում լինելը, մասնակցելը և սեփական դիրքորոշում արտահայտելը»,- հայտարարեց նա:
Այնուհետև Հանս- Յոխեն Շմիդտը ուշագրավ խոստովանություն արեց՝ սակայն շեշտելով, որ իր անձնական կարծիքն է հայտնում: Նա հայտարարեց, թե Գերմանիան միշտ ավելի հակված է ինքնորոշման սկզբունքին, իսկ տարածքային ամբողջության հարցում ավելի զգույշ է՝ նկատի ունենալով նաև Գերմանիայի պատմությունն ու, մասնավորապես, երկրորդ համաշխարհային պատերազմի հետևանքները: Դեսպանը արտահայտեց իր անձնական կարծիքը նաև Կոսովոյի անկախության վերաբերյալ Հաագայի միջազգային դատարանի վճռի մասին, որը սահմանել էր, որ Կոսովոյի անկախության հռչակումը լիովին բխում է միջազգային իրավունքից: Դեսպանը նշեց, որ պաշտոնական Բեռլինը հայտարարում է, որ դա չի կարող նախադեպ լինել Ղարաբաղյան հակամարտության համար, և ինքը չի ցանկանում մեկնաբանել իր երկրի ԱԳՆ-ի այդ դիրքորոշումը: Սակայն նա նկատեց, թե Կոսովոյի մասին դատարանի որոշումն իհարկե կարող է ազդեցություն ունենալ Ղարաբաղի հարցում հայկական դիրքորոշման վրա:
Դեսպանը կարծում է, որ շփման գծում տեղի ունեցող միջադեպերը վկայում են, որ հակամարտությունը սառեցված չէ: Այդ տեսանկյունից նա կարևորեց, որ Աստանայի ԵԱՀԿ գագաթնաժողովում Մինսկի խմբի համանախագահ երկրների և Հայաստանի ու Ադրբեջանի ընդունած հայտարարության մեջ նշվում է ուժի չկիրառման, մասնավորապես՝ դիպուկահարներին հետ քաշելու և հրադադարի ամրապնդման մասին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում