Ոստիկանությունից «Առաջին լրատվական»-ին հաղորդում են, որ նոյեմբերի 21-ին` ժամը 20.30-ին, «ՎԱԶ-21074» մակնիշի ավտոմեքենան Շիրակի փողոցի գազալցակայանում վրաերթի է ենթարկել 60-ամյա մի տղամարդու, ապա բախվել տուժածի` գազալցակայանում կայանված «ԳԱԶ-32213» մակնիշի ավտոմեքենային:
Վրաերթի ենթարկվածը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն: