Այսօր ՖԻՖԱ-ն հրապարկեց ազգային հավաքականների 2010 թ. վերջի վարկանիշային աղյուսակը: Հայաստանի ֆուտբոլի հավաքականը մեկ տեղով նահանջել է և այժմ 515 միավորով զբաղեցնում է 60-րդ հորիզոնականը: Առաջին տեղում կրկին Իսպանիայի հավաքականն է, որին հաջորդում են հոլանդացիները: Գերմանիայի հավաքականը երրորդն է: Եվրո-2012-ի ընտրական մրցաշարում Հայաստանի հավաքականի հետ նույն խմբում ընդգրկված թիմերը զբաղեցնում են հետևյալ հորիզոնականները. Ռուսաստան` 13 (982 մ.) , Սլովակիա` 20 (854 մ.), Իռլանդիա` 36 (681 մ.), Մակեդոնիա` 76 (441 մ.), Անդորա` 202 (2 մ.):