Հայաստանցիները բողոքում են բոլոր ոլորտներից` հատկապես սոցիալականից և կրթության ոլորտից: Գյուղական վարչական շրջանների բնակիչները հիմնականում բողոքում են Ջրօգտագործման միությունից, քանի որ մարդիկ բարդ պայմանգրեր են կնքում՝ առանց բովանդակությունը հասկանալու, այնուհետև նրանցից ավելացված անտրամաբանական հարկեր են պահանջում: Ինչպես նաև Քաղաքացիական ակտերի ծառայությունից, քանի որ մարզերում տվյալ կենտրոններում փակցված չեն գնապիտակներ: Եվ եթե քաղաքացին պետությանը պետք է վճարեր 1000 դրամ, նման դեպքում, շատ հավանական է, նրանից պահանջեն 5 հազար դրամ: Դժգոհում են նաև կենսաթոշակային և նպաստների համակարգից: Օրինակ՝ գյուղեր կան, երբ գյուղապետը կոնկրետ բնակչի հետ ընդհարված է և ասել է՝ «քանի ես պաշտոնի եմ, դու նպաստ չես ստանա»: Պարզվում է նաև, որ թոշակների բարձրացման հետ նվազում են նպաստառուների միավորները, և արդյունքում նրանք դուրս են մղվում նպաստառուների համակարգից: Արդյունքում բնակիչները դժգոհում են՝ նախընտրելով ստանալ իրենց 15 հազար դրամ նպաստը, քան 1000 դրամով բարձրացված թոշակը: Այս մասին այսօր հրավիրված ասուլիսում տեղեկացրին Շահերի պաշտպանության և աջակցության կենտրոնների ներկայացուցիչները: