Wednesday, 10 06 2026
Արժանապատիվ աշխատանք և ներառական զբաղվածություն․ Հայաստանի առաջնահերթությունները ներկայացվել են Ժնևում
Վայրի կենդանիների և բույսերի պահպանության ոլորտում օրենսդրական բարեփոխումները մտնում են գործնական փուլ
Հունաստանում ՀՀ դեսպանը քննարկումներ է ունեցել Դիդիմոտիխոյի և Օրեստիադայի քաղաքապետների հետ
Հունիսի 19-ին «Արև Արենայում» ելույթ կունենա NEMRA խումբը
Նախատեսվում է ոստիկանությունում ներդնել հոգեբանական աջակցության պիլոտային ծրագրեր
Հուլիսի 1-ից Հիդրոմետը կհամագործակցի Եվրոպական օդերևութաբանական ծառայությունների ցանցի հետ
Հակակոռուպցիոն դատարանը 160-ից ավելի խափանման միջոցի միջնորդությունների մոտ 90 տոկոսը բավարարել է
Կիպրոսում և Հունաստանում բացահայտվել է «ՀԱՄԱՍ»-ի հետ կապված ահաբեկչական ցանց
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են
Կրեմլն «անընդունելի» է որակել Եվրոպայի նախապայմաներն Ուկրաինայի հարցում կարգավորման համար
Միջազգային խորհրդակցություններ՝ նվիրված ԱԲ կիրառմանն ու կառավարմանը հիդրոօդերևութաբանության ոլորտում
Ղրղզստանի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում տարած հաղթանակի առիթով
Ընտրակաշառք բաժանող ընդդիմադիրներին մաղթում եմ շուտափույթ քաղաքական մահ. Տիգրան Ավինյան
Մալաթիայի համայնքային ոստիկաններն ու պարեկները կանխել են թմրանյութերի ապօրինի շրջանառության հերթական դեպքը
Փետրվարից 7-ից ընտրական հանցագործությունների գործերով կալանավորվել է 52 անձ. Հակակոռուպցիոն կոմիտե
Դաութին շնորհավորել է Փաշինյանին
ՆԱՍԱ-ի գիտության դեսպան և աստղաֆիզիկոս Անջալի Թրիփաթին հանդիպել է ԵՊՀ դասախոսների և ուսանողների հետ
«Հեզբոլլահ»-ը կոչ է արել Լիբանանի իշխանություններին «շտկել» հարաբերություններն Իրանի հետ
22:00
Կանանց առողջությունը թվային դարաշրջանում
Ադրբեջանի ԱԳՆ-ն քաղաքացիներին հիշեցրել է արտերկրում զինված հակամարտություններին մասնակցելու համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին
Ընտրությունները ցույց տվեցին, որ Հայաստանը վտանգավոր չափով խոցելի է Կրեմլի կողմից
21:30
Խամենեիի սպանությունից հետո ՌԴ-ում անջատել են Պուտինին պաշտպանող տեսահսկման համակարգը. FT
21:21
Իրանը խոցել է ամերիկյան Apache ուղղաթիռ․ Թրամփ
«Միակ տղամարդը» է՜լ բլոգեր դարձավ, է՜լ երեխա գրկող՝ ոչինչ չօգնեց. չեն կարող փողոց գեներացնել
21:09
Ֆոն դեր Լայենը հայտարարել է Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների 21-րդ փաթեթի մասին
Ինչպես պատերազմը, խաղաղությունը նույնպես մրցակցային է․ Հայաստանը պետք է ձևավորի խաղաղության իր «բաժնետոմսերը»
20:50
Իրանն ԱԷՄԳ-ում ԱՄՆ-ի ներկայացրած բանաձևի նախագիծը որակել է որպես նոր ագրեսիան արդարացնելու փորձ
Կիպրոսի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով
Երկու իրանցի զինվոր է զոհվել Իսրայելի հարվածների հետևանքով
ՊԵԿ աշխատակիցներն ԻԻՀ-ց ժամանած բեռնատարում հայտնաբերել են չհայտարարագրված 143 կապ բնական մազ

Պաթետիկ քաղաքականության և պրակտիկ քաղաքացիականության միջև

Հայ ազգային կոնգրեսի համակարգող Լևոն Զուրաբյանը երեկ Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարել է, որ եթե Կոնգրեսին չհաջողվի մինչև հերթական խորհրդարանական ընտրություն հասնել Սերժ Սարգսյանի հրաժարականին, ապա խորհրդարանական հերթական ընտրությունը կվերածեն Սերժ Սարգսյանի անվստահության հանրաքվեի: Այդ ձևակերպումը բավական հետաքրքրական է ոչ միայն այն իմաստով, որ Կոնգրեսը պատրաստվում է հերթական ընտրության:

Դա ինքնին արդեն ակնհայտ էր վերջին շաբաթների զարգացումներից, առավել ևս, որ դրանց ընթացքում Կոնգրեսի առաջնորդները հստակ ակնարկներ արեցին հերթական ընտրությանը պատրաստվելու մասին: Խնդիրն այստեղ հետաքրքրական է նաև մոտեցման առումով՝ անվստահության հանրաքվե: Ինչպես հայտնի է, Հայաստանի քաղաքական գործընթացների պատմության մեջ այդ ձևակերպումը նոր չէ և հնչել է դեռևս 2003 թվականին, երբ նախագահական ընտրությունների լարվածությունը հաղթահարելու և լիցքաթափելու համար Սահմանադրական դատարանը խորհուրդ տվեց ընտրություններից մեկ տարի անց անցկացնել «անվստահության հանրաքվե»:

Թե ինչ եղավ այդ ամենի արդյունքը, բոլորս հիշում ենք՝ 2004 թվականի ապրիլի 12-ի գիշեր, երբ Բաղրամյան պողոտայում իշխանությունն ուղղակիորեն կոտրեց ընդդիմության ողնաշարը: Այնպես որ, Հայաստանի ներքաղաքական կյանքում «անվստահության հանրաքվե» կոչվածը, մեղմ ասած, անհաջող նախադեպ է, և Հայ ազգային կոնգրեսին թերևս արժե այլ, ավելի հաջող, գուցե նաև աննախադեպ ձևակերպումներ մտածել խորհրդարանական ընտրությունների համար, որոնք իսկապես կնպաստեն հանրային լուրջ մոբիլիզացիայի և հանրօգուտ ընտրական արդյունքի ձևավորման, այլ կերպ ասած՝ Հայաստանում քաղաքացիական պայքարի հաջողության գործին:

Գուցե արժե պաթետիկ քաղաքական ձևակերպումներից ընդհանրապես հրաժարվել, և շեշտը դնել առարկայական քաղաքացիական ձևակերպումների վրա, իհարկե այդ ձևակերպումները նաև ամրացնելով համապատասխան և ադեկվատ գործողություններով, որոնք միտված կլինեն պաթետիկ քաղաքականությունը փոխարինել պրակտիկ քաղաքացիականությամբ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում