«Պարմա»-ն դրամատիկ պայքարում հաղթեց «Ֆիորենտինա»-ին: Երեքշաբթի օրը «Էնինիո Տարդինի» մարզադաշտում կայացած հանդիպումն ավարտվեց տանտերերի հաղթանակով` 2:1 հաշվով, երկու գոլն էլ հեղինակեց «Պարմա»-ի արգենտինացի լեգեոներ Էրնան Կրեսպոն: Խաղի հիմնական ժամանակն ավարտվեց 0:0 հաշվով, ավելացրած առաջին խաղակեսում նույնպես գոլեր չգրանցվեցին: 114-րդ րոպեին հաշիվը բացեց «Մանուշակներ»-ի կիսապաշտպան Ալբերտո Սանտանան, բայց Պասկալ Մարինոյի սաները չհանձնվեցին, և երկու րոպե անց Կրեսպոն խփեց պատասխան գնդակը, իսկ 118-րդ րոպեին նույն Կրեսպոյի երկրորդ գնդակի շնորհիվ «Պարմա»-ն հաղթեց և դուրս եկավ քառորդ եզրափակիչ: