Կառլա Նեշը, NBC-ի Today շոուի ընթացքում պատմել է, որ վերադառնում է իր սովորական կայնքին, և որ իր դեմքից արդեն ոչ ոք չի վախենում:
Հիշեցնենք, որ 2009 թվականի հոկտեմբեր ամսին ԱՄՆ-ի Կոննեկտիկուտ նահանգում բնակվող Կառլայի վրա հարձակվել էր իր հարևանի 91 կիլոգրամանոց ընտանի շիմպանզեն, որն ամբողջովին աղավաղել էր հիսունհինգամյա Կառլայի դեմքն ու ձեռքերը, ապա սպանվել ոստիկանության կողմից:
Երկարատև կոսմետիկ վիրահատությունից հետո Կառլան կրկին կարող է ծամել կերակուրն ու հոտերը տարբերել, սակայն, ցավոք, անդամահատվել են նրա ձեռքերը:










































