ԱԺ պատգամավոր Շիրակ Թորոսյանը մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ Վրաստանի իշխանությունները որդեգրել են հայահալած քաղաքականություն և խնդիր են դրել Ջավախքը հայաթափել: «Ջավախքում ստալինբերիայական ռեժիմ է»,- ասաց Շիրակ Թորոսյանը: Նա հիշեցրեց, որ ամիսներ առաջ Հայաստանում Վրաստանի արտգործնախարար Գեորգի Վաշաձեն հայտարարել է. «Ես չգիտեմ, թե ի՞նչ է Ջավախքը, այդպիսի պետություն քարտեզի վրա չկա»: Ըստ Շիրակ Թորոսյանի՝ Վրաստանի իշխանությունները Ջավախքին նայում են ոչ թե որպես գավառի, այլ գաղութի: Նա տարակուսանք հայտնեց՝ այդ ինչպե՞ս են արևմտյան պետությունները հանդուրժում Վրաստանին`համարելով ժողովրդավարական երկիր։ Թեև Վրաստանը ծով ունի և ստանում է ԱՄՆ ֆինանսական աջակցություն, դա չի նշանակում, որ նա կարող է զարգանալ: