Պարզվել է այսօր` նոյեմբերի 21-ին ժամը 17:24-ին Հրազդանի կիրճում «8-րդ հրաշալիք» ռեստորանային համալիրի մոտ ջրահեղձ եղած երիտասարդի ինքնությունը:
Հայաստանի ԱԻՆ մամուլի ծառայությունից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, թե ջրանցքի մոտով զբոսնելիս ջուրն է ընկել 18-ամյա Արթուր Ավոյանը, ում իր ընկերները` 18-ամյա Արուսյակ Խաչատրյանն ու 17-ամյա Լևոն Սաֆարյանը փորձել են օգնել, սակայն ապարդյուն:
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը` տեղի ուժերով Արթուր Ավոյանի դին դուրս է բերվել ջրանցքից: Արուսյակ Խաչատրյանը տեղափոխվել է Երևանի թիվ 3 հիվանդանոց, այնուհետև թիվ 1 կլինիկական հիվանդանոց: Նրա առողջական վիճակը գնահատվում է բավարար:
Դեպքի վայրում են գտնվել ոստիկանության և շտապօգնության աշխատակիցները: