Իսպանիայի ժողովրդական կուսակցության ղեկավարներն ընտրություններից հետո «հրաշքներ» չեն խոստանում:
Իսպանիայի ազգային ժողովի ընտրություններում հաղթանակ տարած Դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչները կանցկացնեն բարեփոխումներ՝ երկիրը տնտեսական ճգնաժամից դուրս բերելու համար:
«Ազատություն» ռադիոկայանի ռուսական բաժինը գրում է, որ ապագա վարչապետ Մարիանո Ռախոն հայտնել է, թե իր կուսակցությունը «հրաշքներ» չի խոստանում: Իսկ կուսակցության կոորդինատոր Միգել Արիասն ասել է, որ իսպանացիները պատրաստ են զոհողությունների` ճգնաժամը հաղթահարելու համար:
Հիշեցնենք, որ եվրոգոտում ամենամեծ գործազրկությունն Իսպանիայում է, իսկ երկրի պետական պարտքը գնալով աճում է:








































