Սուրբ Ծնունդը` իր նվերների, խոհանոցային խորտիկների և տան զարդարման ծախսերի պատճառով համարվում է տարվա ամենածախսատար օրերից մեկը: Այս տարի, սակայն, բրիտանացիները որոշել են որքան հնարավոր է տնտեսել՝ անցած տարիների համեմատ:
Ինչպես հաղորդում է Mail Online-ը, ըստ Իրավական և ընդհանուր հետազոտությունների(Legal & General research), պարզվել է, որ այս տարի բրիտանացիների հինգից միայն մեկը իրեն թույլ կտա գնումներ անել կրեդիտային քարտերով: Անցած տարի կրդեիտային քարտերով գնումներ արել է բրիտանացիների երեքից մեկը:
Լոնդոնում և Անգլիայի կենտրոնական դքսություններում կլինեն ամենաշատ տնտեսումները: Հետազոտության մեջ նշվում է, որ այս շրջանների բնակչության միայն 60 տոկոսն է հայտնել, թե այնքան գումար ունի խնայած, որ պատրաստ է Սուրբ Ծննդին: Իսկ Ուելսում և Շոտլանդիայում համապատասխանաբար՝ 72 և 68 տոկոսը:











































