Իրանում և Լիբիայում, արևմտյան լրտեսները կրում են հերթական ձախողումները: Ինչպես գրում է «Հաարեց» թերթը, ԱՄՆ կենտրոնական հետախուզական գործակալությունը (ԿՀԳ) վերջին երկու շաբաթվա ընթացքում Լիբիայում և Իրանում զրկվել է երկու հետախուզական ցանցերից:
Համաձայն մի քանի աղբյուրների՝ «Հիզբալլի» հատուկ լրտեսական ծառայությունը ձերբակալել է ԿՀԳ-ի մեծ լրտեսական գործակալության մի քանի անդամների, որոնք տեղեկացնում էին արմատական շիիստական շարժման մտադրությունների մասին:
Պատմությունը կրկնվում է նաև Իրանում: Այնտեղ մեկը մյուսի հետևից սկսել են կորչել ամերիկյան, բրիտանական և իսրայելական հատուկ գործակալները:
Անհետացած գործակալների թիվը հասնում է մի քանի տասնյակի: Սա մտահոգության առիթ է տվել ամերիկյան ղեկավարությանը, քանի որ գնալով ԱՄՆ-ը զրկվում է Մերձավոր Արևելքում իր ոչ անմիջական ներկայությունից և արմատական շիիստական շարժման թվացյալ վերահսկողությունից:











































