Այսօր 18.00-ի սահմաններում Իսակովի պողոտայում երթևեկությունը դժվարացել էր. իրար էին բախվել միանգամից երեք ավտոմեքենա` «Ֆորդ տրանզիտ», «ՎԱԶ-2107» և «ՎԱԶ-2104» մակնիշի ավտոմեքենաները:
Մասնավորապես վնասվել էր «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենան: Ավտովթարից վարորդներն ու ուղևորները չէին տուժել: Նշենք, որ ավտոմեքենաներից մեկը պատկանում էր տաքսի ծառայության: