Iran News-ի փոխանցմամբ՝ մամուլի հարցերով Իրանի նախագահի խորհրդական, իրանական IRNA լրատվական գործակալության ղեկավար Ալի Աքբար Ջավանֆեքրը հերքել է իր ձերբակալության վերաբերյալ մամուլում տարածված տեղեկատվությունը։
Ջավանֆեքրը նշել է. «Ես գտնվում եմ խմբագրության իմ գրասենյակում և հերքում եմ իմ ձերբակալության մասին բոլոր հաղորդագրությունները»։
Հիշեցնենք, որ իրանական լրատվամիջոցների տարածած տեղեկատվության համաձայն՝ Թեհրանի թիվ 76 դատարանը երեկ մեկ տարվա ազատազրկման է դատապարտել Ջավանֆեքրին։ Ընդ որում՝ այդ պատժաժամկետի կեսը վերաբերում է «իսլամական արժեքներին հակասող նյութերի տարածմանը», իսկ մյուս կեսը՝ «հասարակական բարոյականության խախտմանը»։









































