Ռուսական Regnum լրատվական գործակալության փոխանցմամբ՝ բրիտանացի հայտնի վերլուծաբան, բրիտանական The Independent պարբերականի մեկնաբան Ռոբերտ Ֆիսկը հայտարարել է, որ Թուրքիան պետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը։
Ստամբուլում տեղի ունեցած գիտական կոնֆերանսի ժամանակ Ֆիսկը շոշափել է նաև Հայոց ցեղասպանության ու Ստամբուլի հայկական «Ակօս» թերթի նախկին խմբագրապետ Հրանտ Դինքի սպանության թեմաները։
Խոսելով Հայոց ցեղասպանության մասին՝ Ֆիսկը թուրքական իշխանություններին կոչ է արել ճանաչել այդ պատմական փաստը։ Թուրքիայում մարդու իրավունքների խախտման վերաբերյալ Ֆիսկը նշել է, որ ամեն քայլափոխի Թուրքիայում կարելի է ականատես լինել մարդու իրավունքների խախտման։
Ֆիսկն ընդգծել է, որ Թուրքիայում մամուլն ազատ չէ, և որ անհրաժեշտ է վերացնել Քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածը։
Հիշեցնենք, որ 301-րդ հոդվածը Թուրքիայում հանդիսանում է խոսքի ազատության յուօրինակ ցուցիչ՝ Դամոկլեսյան սրի նման ճոճվելով Հայոց ցեղասպանության և թուրքական իշխանությունների համար այլ ցավոտ հարցերի շուրջ արտահայտվողների գլխին։