Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Ուիլյամ Հեյգը այսօր Լոնդոնում կհանդիպի Սիրիայի ընդդիմության ներկայացուցիչների հետ:
Ինչպես հաղորդում է Sky News հեռուստաալիքը, Մեծ Բրիտանիայի մայրաքաղաք կժամանեն Սիրիայի ազգային խորհրդի և Ազգային համակարգող կոմիտեի ներկայացուցիչները: Ակնկալվում է, որ նրանց կընդունի ոչ միայն Հեյգը, այլև Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնի օգնականները:
Հեյգը հայտարարել է, որ Մեծ Բրիտանիայի իշխանություններն առայժմ պատրաստ չեն պաշտոնապես ճանաչել Սիրիայի ընդդիմությանը: Դրա գլխավոր պատճառը, ըստ նրա, Սիրիայում կենտրոնական ընդդիմության բացակայությունն է, որը ի վիճակի կլիներ վերահսկել իրադրությունը երկրում:
Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարն արդարացրել է միջազգային կազմակերպությունների կողմից իրականացվող քայլերը Սիրիայի նկատմամբ, այդ թվում՝ Արաբական երկրների լիգայի կողմից Սիրիայի անդամակցության կասեցումը և ԵՄ կողմից լրացուցիչ պատժամիջոցները: «Առայժմ բռնությունը շարունակում է, մենք չենք դադարի ճնշում գործադրել սիրիական վարչակարգի վրա»,- նշել է Հեյգը:








































