Wednesday, 24 04 2024
Տավուշում 5-րդ շարասյունն է գործում․ ՌԴ-ն կրակի մեջ նոր փայտ է գցում, որ անկայունությունը կայուն լինի
Ամաչում են մարդամեջ դուրս գան. «Հրապարակ»
Սյուն եւ անորոշություն
Իրականացվել են վթարավտանգ հատվածի վերացմանն ուղղված միջոցառումներ
Ձերբակալվել է ՌԴ պաշտպանության փոխնախարարը
Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցե ՔՊ նիստ
Իրանը հարգում է Բաքվի և Երևանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները
Քննարկվել են Հայաստան-Հունգարիա երկկողմ հարաբերությունները
ԱՄՆ քաղաքացու նկատմամբ ավազակային հարձակում է գործել․ նրան կալանավորել են
Երևանում կայացավ ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդ
Բռնարարները կրկնում են իրենց անմարդկային գործողությունները, քանի որ հայերի դեմ իրագործված առաջին ցեղասպանությունն անպատիժ է մնացել. ԱՄՆ սենատոր
Դատապարտում ենք Տավուշի մարզային կառույցի անդամների կողմից բռնությունները ժողովրդի նկատմամբ․ ԵԿՄ Վանաձորի կառույց
Վարդենիս քաղաքում կառուցվել և գործում է նոր մարզահրապարակ
Պուտինն ու Ալիևը նոր ու խոշոր «առևտուր» են սկսել
ՀՅԴ-ական երիտասարդները այրեցին Թուրքիայի և Ադրբեջանի դրոշները
Հիբրիդիային թեժացող պատերազմ Հայաստանի դեմ
Սահմանազատման առաջին արդյունքը. ինչ է կատարվում Տավուշում
Հոգևորականներն էլ կարող են առաջնորդություն անել. Սերժ Սարգսյան
Եթե ճիշտ եք հասկացել՝ այո. Սարգսյանը վերահաստատեց «Փաշինյանը ճիշտ էր, ես՝ սխալ» հայտարարությունը
ՀՀ ՄԻՊ Մանասյանը քրեակատարողական հիմնարկում տեսակցել է Դավիթ Տոնոյանին
22:45
ԱՄՆ-ը հայտարարել է միջուկային փորձարկումների անհրաժեշտության բացակայության մասին
Ռուսաստանը Մոլդովայում «ներքին Թուրքիա» է ստեղծում
Անվտանգային լուրջ ռիսկեր վերացան. Մոսկվան 5-րդ շարասյան միջոցով սաբոտաժ է անում
Հայաստանը՝ Պուտինի «կենսական տարածքի» մաս
Համաձայն չեմ, որ համայնքապետները դժգոհ են. Վահե Ղալումյան
Մոսկվան և Բաքուն փորձում են հետ բերել կորցրածը
Սահմանազատման սողանցքները․ կփակվի Վրաստան տանող ճանապարհը
Գագիկ Բեգլարյանից պահանջվում է տասնյակ բնակարաններ, տներ, տարածքներ, փող
Պուտին-Ալիև հանդիպման հիմնական ուղերձը
Այս սցենարից են սարսափում Վրաստանում

Հայաստանի ժողովուրդն ինքը պետք է որոշի՝ անվտանգության ո՞ր համակարգն ընտրել. ՆԱՏՕ

Հանրային դիվանագիտության ծրագրի շրջանակում Բրյուսել` ՆԱՏՕ, հրավիրված Հայաստանի հասարակական-քաղաքական շրջանակները ներկայացնող պատվիրակների խումբը վերադարձել է Երևան։

15 հոգուց բաղկացած պատվիրակության կազմում ներգրավված էին Հայաստանի մի շարք կուսակցությունների, այդ թվում՝ ՀՅԴ ու ՀԱԿ ներկայացուցիչներ, հասարակական սեկտորի, մասնավորապես Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավարը, քաղաքագետներ, լրագրողներ։

Ինչպես տեղեկացնում է a1plus-ը, այցի ընթացքում քննարկվել են Հայաստան-ՆԱՏՕ «Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի» շրջանակում իրականացվող բարեփոխումների թեման։

Հայաստանյան պատվիրակության հետ հանդիպել են ՆԱՏՕ-ի հանրային դիվանագիտության, քաղաքական հարցերի և անվտանգության քաղաքականության վարչությունների, արտակարգ անվտանգության մարտահրավերների և էներգետիկայի բաժնի ղեկավարներն ու աշխատակիցներ, ինչպես նաև ՆԱՏՕ-ում Հայաստանի ներկայացուցչության ղեկավար, դեսպան Արմեն Եդիգարյանը։

Կազմակերպված քննարկումների և հարցազրույցների շրջանակում շոշափվել է հատկապես Հայաստանի Զինված ուժերում իրականացվող բարեփոխումների թեման։

ՆԱՏՕ-ի ներկայացուցիչներն ընդգծել են, որ Հայաստանի իշխանությունները որդեգրել են զինված ուժերը Հյուսիսատլանտյան դաշինքի չափանիշներին համապատասխանեցնելու ուղղություն և նշել, որ մեր երկիրը պետք է դրսևորի հետևողականություն՝ այդ չափանիշներին համապատասխանելու նպատակով։
ՆԱՏՕ-ի հանրային դիվանագիտության վարչության Կովկասի տարածաշրջանի համակարգող Դեսպինա Աֆենթոուլը հայկական պատվիրակության հետ հանդիպմանը նշել է, որ գոհ են Հայաստանի որդեգրած բարեփոխումների իրականացման ընթացքից։

Հայկական պատվիրակության անդամները բարձրաձայնել են բանակում առկա կոռուպցիայի, խաղաղ պայմաններում տեղի ունեցող սպանությունների և 2008թ. նախագահի ընտրությունից հետո մարտի 1-ին բանակի ներգրավվածությամբ Երևանում խաղաղ ցուցարարների ճնշման հարցը, որի հետևանքով զոհվել էր 10 քաղաքացի։
ՆԱՏՕ-ի ներկայացուցիչները հույս են հայտնել, որ նշված երևույթները կչեզոքանան իրականացվող բարեփոխումների արդյունքում։

Քննարկվել են նաև Հարավային Կովկասում առկա կոնֆլիկտներին, այդ թվում՝ հնարավոր սպառնալիքներից խուսափելու նպատակով անվտանգության համակարգերի անդամակցությանն առնչվող հարցեր։

Ինչպես հայտնի է, ի տարբերություն Վրաստանի, որը հրաժարվել է ՀԱՊԿ (Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպություն) անդամակցությունից և վերցրել ՆԱՏՕ-ի կազմում ընդգրկվելու ուղղություն, Հայաստանը որդեգրել է կոմպլիմենտարիզմի ճանապարհը։
ՀՀ-ն, լինելով ՀԱՊԿ անդամ, սերտ համագործակցում է նաև ՆԱՏՕ-ի հետ, իրականացնելով մի շարք ծրագրեր, որից ամենակայացածը Միջազգային անվտանգության աջակցության ուժերի կազմում ՀՀ զինված ուժերի խաղաղապահ գործունեությունն է, որը արժանացել է ՆԱՏՕ-ի ռազմաքաղաքական ղեկավարության բարձր գնահատականին:

ՆԱՏՕ-ի ներկայացուցիչները կարծիքներ են հայտնել, որ Վրաստանի անդամակցությունը ՆԱՏՕ-ին անխուսափելի է, իսկ թե ե՞րբ կկայանա, ժամանակի հարց է։

Ինչ վերաբերվում է մեր երկրին, ապա ըստ ՆԱՏՕ-ի ներկայացուցիչների, Հայաստանի ժողովուրդն ինքը պետք է որոշի, թե անվտանգության ո՞ր համակարգն ընտրի։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում