Խառը մարտարվեստի աշխարհի չեմպիոն Ֆյոդոր Եմելյանենեկոյի և ամերիկացի Ջեֆֆ Մոնսոնի մենամարտից հետո Ռուսաստանի Դաշնության վարչապետ Վլադիմիր Պուտինի ռինգ դուրս գալը երկրպագուների կողմից ընդունվել բարձր բղավոցներով և սուլոցներով:
Ինչպես հայտնում է BBC-ն, Օլիմպիյսկի մարզահամալիրում տեղի ունեցող մարտը դիտելու էր եկել 22 000 մարդ:
Ռուս մարտիկի հաղթանակից հետո Վլադիմիր Պուտինը բարձացել է ռինգ, որպեսզի նրան շնորհավորի, սակայն նրա ելույթի ժամանակ երկրպագուները բղավել են և սուլել: Պուտինի ելույթը տևել է մեկ րոպե:
Սա առաջին դեպքն է, երբ Պուտինին դիմավորել են այսպես. սովորաբար նրա ելույթներն ընդունվում են բացականչություններով և մեծ ոգևորությամբ:
Ռուսաստանի պրոֆեսիանալ բռնցքամարտի մամլո խոսնակ Անդրեյ Բազդրևը, որը ներկա է եղել մրցամարտին, Эхо Москвы ռադիոկայանին հայտնել է, որ վարչապետը զարմացած էր հանրության ռեակցիայից, սակայն արագ կարողացել է իրեն տիրապետել:
Ավելի վաղ սոցիոլոգները նախազգուշացրել էին պետության առաջին անձանց ժողովրդականության անկման մասին, նաև այն մասին, որ ռուսներին դադարել է բավարարել Պուտինի «հերոսական կերպարը»:









































