WBA վարկածով գերծանր քաշային կարգի Աշխարհի նախկին չեմպիոն Դևիդ Հեյը (25-2-0), ով հայտարարել էր իր մարզական կարիերայի ավարտի մասին, կարող է դառնալ WBC վարկածով գերծանր քաշային կարգի Աշխարհի չեմպիոն Վիտալի Կլիչկոյի (43-2-0) հաջորդ հակառակորդը: Այդ մասին հայտարարել է Կլիչկո եղբայրների մենեջեր Բեռնդ Բյոնտեն:
«Հեյը դիտարկվում է որպես Վիտալի Կլիչկոյի հաջորդ հակառակորդ»,- Բյոնտեին մեջբերում է The Sun-ը:








































