«ԷկոԼուր» ՀԿ-ն ու
«Չենք լռելու» երիտասարդական նախաձեռնությունն «Առաջին լրատվական»-ին տեղեկացնում են, որ շարունակում են «Բնությո՞ւն, թե՞ փող» ահազանգերի շարքը, որի շրջանակում իրականացվում է «Սևա՞ն, թե՞ GeoProMining Gold» ցիկլը:
Սոտքի ոսկու հանքավայրից GeoProMining Gold ընկերության արդյունահանած հանքանյութի յուրաքանչյուր տոննան աղտոտում է Սևանի ավազանի ջրերը:
Հանքանյութի վերամշակման առաջին փուլը տեղի է ունենում հենց Սոտքում: Ջարդող-տեսակավորող արտադրամասն աշխատում է ամբողջ հզորությամբ:
Ոսկու խտանյութը տեղափոխվում է Արարատ, իսկ Սոտքի կողքին բարձրանում են մկնդեղով և այլ տոքսիկ տարրերով լի հարյուր հազարավոր տոննաների հասնող մանրացված լցակույտերի սարեր:
Դա հնարավոր դարձավ, որովհետև ընկերության անօրինական գործունեությունը չի պատժվում:
Տեսչությունը Սոտք չի մտնում:
Չենք լռելու» երիտասարդական նախաձեռնությունը և «ԷկոԼուր» ՀԿ-ն դիմում են բնապահպանության նախարար Արամ Հարությունյանին։
«Դուք քաղաքական պատասխանատվություն եք կրում Սևանի պահպանման համար: Ընկերությունը խախտել է օրենքը: Ձեր իրավասությունն է պատժել օրինազանցներին: Ժամանակը եկել է»,- կոչ են անում բնապահպանները։