Ինչպես փոխանցում է «Երկրամաս» թերթը, դեկտեմբերի 13-ին հարձակում է եղել ազգությամբ հայ Ռուսաստանի քաղաքացու վրա: Միջադեպը տեղի է ունեցել Կրասնոդարում՝ կենտրոնական փողոցներից մեկում, ուր պատանին զբոսնելիս է եղել ընկերոջ հետ:
Ինչպես հաղորդում է թերթի կայքը, 20 երիտասարդներ առանձնացրել են հայ պատանուն ընկերոջից, ծեծել են և ապա դանակով հարվածներ հասցրել:
Հիվանդանոցում պատանու մարմնի վրա հայտնաբերվել է դանակի 20 հարված:
Այս պահին պատանին հիվանդանոցում է, և բժիշկները պայքարում են նրա կյանքի համար: