News Georgia-ի փոխանցմամբ՝ նոյեմբերի 23-ին՝ «Վարդերի հեղափոխության» հերթական տարեդարձի օրը, Թբիլիսիում տեղի է ունենալու Tbilisi Mall-ի՝ Հարավային Կովկասի խոշորագույն առևտրային կենտրոնի հանդիսավոր բացումը։
Այս առևտրային կենտրոնի խանութները կսկսեն գործել գարնանը և արդեն ապրիլից այստեղ հնարավոր կլինի ձեռք բերել մի շարք հանրահայտ ապրանքանիշների ապրանքներ. Zara, Bershka, Stradivarius, Massimo Dutti, Pull and Bear, Oysho, Gap, Banana Republic, Topshop/Topman, NewLook։
Գործելու է նաև 3200 տեղանոց ավտոկայանատեղի։