Thursday, 28 03 2024
Ավագ հինգշաբթին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
18:40
ԵՄ-ը մինչև ապրիլ կներկայացնի Ուկրաինային սպառազինությունների մատակարարման պլանը
Իսրայելը ՀԱՄԱՍ-ի 200 զինյալ է լիկվիդացրել Աշ-Շիֆա հիվանդանոցում
«Աշխարհին նոր բազմակողմանի առևտրային համակարգ է անհրաժեշտ». Տոկաև
Գազայում սովը կարող է դիտվել որպես պատերազմի հանցագործություն. ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատար
18:10
«Գերմանիայի հատուկ ծառայությունները չեն իմացել Մերձմոսկվայում նախապատրաստվող ահաբեկչության մասին». Շոլց
18:09
ԱՄՆ-ն 228 մլն դոլար է հատկացրել Բալթյան երկրներին 2024 թ. պաշտպանության համար
Հայկ Մարությանն առաջիկայում կուսակցություն կհիմնի
Ղրղզստանի մայրաքաղաքում ավազամրրիկից շենքեր և ավտոմեքենաներ են վնասվել
18:06
Ֆրանսիայում դադարեցվել է գնացքների երթևեկությունը «Նելսոն» փոթորկի պատճառով
«Սիրիայում, Լիբիայում, Ղարաբաղում կամ այլ տեղ բախվում էինք գլոբալ դաշինքի հակազդեցությանը». Էրդողան
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վանաձորում հղի կնոջ մահվան համար մեղադրանք է առաջադրվել 3 բժշկի
18:01
Նվիրված ու պրոֆեսիոնալ թիմ, ճկուն աշխատելաոճ և գործունեության թափանցիկություն. սա է Հայէկոնոմբանկի հաջողության բանաձևը. Արտակ Առաքելյան
Ալի Նաղիեւը ԵՄ դիտորդական առաքելությունը համարում է «ահաբեկչական»
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը
17:50
Քլինթոնը լոբբինգ է արել Կրասիկովի հետ Նավալնիի փոխանակման համար
Վրաստանի լեռնադահուկային հանգստավայրում ձնահյուսի պատճառով կա անհետ կորած
17:30
Սեուլում ավտոբուսների վարորդները գործադուլ են հայտարարել
17:20
Բուլղարիայում տեղի կունենան արտահերթ խորհրդարանական ընտրություններ
Եվրանեսթում մենք կողմ ենք քվեարկել մեր ընդդիմադիրների առաջարկին, իրենք մերին`ոչ.շատ բան չփոխվեց
Բաքվի վարքագիծն անընդունելի է. Բաքոյանը՝ ԼՂ-ի նախկին ղեկավարներից հարցազրույցներ վերցնելու մասին
Իսրայելը հայտնել է Լիբանանից հրթիռների արձակման մասին
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Վրաստանը մտադիր է երկու տարվա ընթացքում 3,7 մլրդ լարի ծախսել կլիմայի փոփոխության դեմ պայքարի համար
ԵԱՏՄ-ից դուրս գալու հարց Հայաստանը չի քննարկում. ՔՊ պատգամավոր
Օր առաջ հայտարարել ռուսական ռազմակայանը ՀՀ-ից հանելու մասին. Հայկ Միրզոյան
Անհապաղ դո՛ւրս գալ ՀԱՊԿ-ից և ԵԱՏՄ-ից. Ժողովրդավարական հասարակական-քաղաքական ուժերի հայտարարությունը
«Հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են». Ռուբինյան
«Եվրամիությունը հիասթափեցրել է Վրաստանին». Պապուաշվիլի

Արցախի առջև ծառացած կարևորագույն խնդիրներից է խմելու ջրի հարցը. Բակո Սահակյան

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 20-ին Լոս Անջելեսում մասնակցել է «Հեռուստամարաթոն-2011»-ի շրջանակում կազմակերպված գալա միջոցառմանը և հանդես եկել ելույթով:

Բ.Սահակյանն իր ելույթում «խորին երախտագիտություն» է հայտնել հանդիպման կազմակերպիչներին՝ Արցախին մշտապես սատարելու և աջակցելու համար:

«Դուք մեզ հետ եք նաև այսօր, երբ արդեն կառուցում ենք ժամանակակից, ժողովրդավարական, կայուն զարգացող ու հաստատուն քայլերով դեպի ապագան ընթացող պետություն: Ես ավելի քան վստահ եմ, որ այդ ապագան կլինի պայծառ ու լուսավոր, բարգավաճ ու հաղթական, որ մեր վաղվա օրը կլինի ավելի լավ, քան այսօրն է: Վստահ եմ, որովհետև մեր ժողովուրդն արժանի է դրան»,- ասել է Բ. Սահակյանը։

Նրա խոսքով՝ Արցախն այսօր բռնել է կայուն զարգացման ուղի, իրականացված մի շարք բարեփոխումների արդյունքում արձանագրվել է կայուն տնտեսական աճ, որը զգալիորեն գերազանցում է նախկին տարիների ցուցանիշը:

Նա ընդգծել է, որ Արցախի հանրապետության մի շարք ոլորտներում վերացել են կաշառակերությունն ու կոռուպցիան, ստեղծվել է բարենպաստ ներդրումային դաշտ, ինչը հնարավորություն է տալիս փոխշահավետ գործընկերային հարաբերություններ հաստատել միջազգային տարբեր հայտնի ընկերությունների հետ:

Նա բարձր է գնահատել Սփյուռքի՝ «Հայաստան» համահայկական հիմնադրամի խողովակներով Արցախին ցուցաբերած օգնությունը

«Վերջին երեք տարիների ընթացքում խմելու ջրով ապահովվել է 66 համայնք: Ընդհանուր առմամբ, կառուցվել է մոտ 470 կիլոմետր երկարությամբ ջրամատակարարման ցանց: Այդ ծրագրի իրականացման համար ծախսվել է ավելի քան 4,3 միլիարդ դրամ, որի 60 տոկոսը ֆինանսավորվել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից»,- նշել է Արցախի Հանրապետության նախագահը՝ ընդգծելով, որ Արցախի առջև ծառացած կարևորագույն խնդիրներից է խմելու ջրի հարցը:

Նրա խոսքով՝ նախատեսվում է այս տարի շարունակել հանրապետության ջրային համակարգի բարելավման ծրագիրը: Ջրային պաշարների արդյունավետ օգտագործումը և նրանց պաշտպանությունը հանդիսանում է արցախյան պետականության ամրապնդման ամենակարևոր ուղղություններից մեկը, որի դերը դժվար է գերագնահատել:

Նա սփյուռքի մեր հայրենակիցներին կոչ է արել մասնակցել «Հեռուստամարաթոն-2011»-ին՝ ի նպաստ Արցախի բնակչության բարօրության;

Միջոցառմանը մասնակցել են Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոս Գրիգոր Հովհաննիսյանը, Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության պետ Դավիթ Բաբայանը, քաղաքական ուժերի և տարբեր կազմակերպությունների ներկայացուցիչներ, բարերարներ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում