Friday, 29 03 2024
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան
ՔՊ նիստում քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները
«Դժվարին որոշում եմ կայացրել` չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին». Վազգեն Ռշտունի
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին
Տղամարդը դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը
Հայաստանը «դիվերսիֆիկացնում է» քաղաքականությունը, Ռոսատոմը մոդեռնիզացնում է Մեծամորի ԱԷԿ-ը
Գործակալ հիշեցնող Շահրամանյանը
Բաքվի խոշոր «խաղադրույքը»
Կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունը նկատելի է գյուղատնտեսության և տնտեսության մի շարք այլ ճյուղերում. փոխնախարար
Ռուսաստանում տեղի ունեցած ահաբեկչության գործով նոր կասկածյալ է հայտնվել
Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին
Մի համագործակցության խրոնիկա
Հայաստանը չունի ավելի ուժեղ զենք, քան միջազգային իրավունքը. չկրակելը խելամիտ չէ
Սասունցի Դավթի դարաշրջանը չէ. ԱՄՆ-ից ակնկալիքներին զուգահեռ պետք է ամրապնդել պետությունը
Երևանում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա. փրկարարները մասնատել են ծառի ճյուղը
21:40
Ղազախստանի դեսպանատունը խորհուրդ է տվել լքել Օդեսայի և Խարկովի մարզերը
Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մասնակցությամբ․ կա վիրավոր
Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում
«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում»․ Լավրով
Բաքվի անհիմն մեղադրանքն ու խորամանկ խաղը Բրյուսելից առաջ
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ

Ֆրանսիայում հեռախոսամարաթոնի արդյունքում գրանցվել է 1,3 մլն եվրոյի նվիրատվության խոստում

Նոյեմբերի 17-20-ը Ֆրանսիայում տեղի է ունեցել «Հայաստան» համահայկական հիմնադրամի 12-րդ դրամահավաք հեռախոսամարաթոնը, որի արդյունքում ավելի քան 1 միլիոն 300 հազար եվրոյի խոստում է գրանցվել:

Ֆրանսիայի հինգ քաղաքներից` Փարիզ, Լիոն, Մարսել, Նիցցա և Թուլուզ, ձեռնարկին միացած շուրջ 700 կամավորները 12 ժամ շարունակ զանգահարել են ընդհանուր առմամբ 60000 հայազգի ընտանիքի ու կազմակերպության` առաջարկելով իրենց նվիրատվություններով մասնակցել Հայաստանի ու Արցախի վերականգնմանն ուղղված նախաձեռնությանը:

Հիմնադրամի Ֆրանսիայի տեղական մարմնինը տեղի հայ համայնքի հանգանակած 1 միլիոն 173 հազար եվրո գումարով ջրամատակարարման ծրագրեր կիրականացնի Արցախի ու Հայաստանի Տավուշի մարզի մոտ 10 գյուղում:

Շվեյցարիայի տեղական մարմինը շվեյցարահայերի կողմից հանգանակած 24150 եվրոն կօգտագործի նորոգելու Երևանի Չայկովսկու անվան երաժշտական դպրոցը և համալրելու դպրոցի գրադարանը:

Գերմանիայի տեղական մարմինը գերմանահայերի 81360 եվրոյի նվիրատվություններով կնորոգի Գյումրու մանկատունը:

Համաեվրոպական հեռախոսամարաթոնին Հունաստանից մասնակցել է նաև հունահայ համայնքը:

Չնայած Հունաստանում տիրող տնտեսական ու քաղաքական բարդ իրավիճակին` հունահայ փոքրաթիվ համայնքը շուրջ 35.000 եվրո է հանգանակել, որը կուղղվի Վանաձորի մանկատան կարիքներին:

Հիմնադրամի Ֆրանսիայի տեղական մարմինը հեռախոսամարաթոն է կազմակերպում` սկսած 2000 թվականից:

4 օր 12 ժամ շարունակ ամենատարբեր տարիքի ու զբաղմունքի հայ և այլազգի կամավորներ զանգահարում են մասնակից երկրներում բնակվող հայ ընտանիքներին և կոչ անում մասնակցել Հայաստանի և Արցախի վերածննդին ուղղված դրամահավաքին:

Առաջին հեռախոսամարաթոնի ընթացքում 2907 խոստման արդյունքում հավաքագրվել էր 216.500 եվրոյին համարժեք ֆրանկ:

Նախորդ 11 հեռախոսամարաթոնի ընթացքում ընդհանուր առմամբ արվել է 411.285 զանգ, և 20.800 նվիրատուի կողմից նվիրաբերվել 9.938.000 եվրո:

Հավաքագրված գումարը ներդրվել է Հայաստանի և Արցախի ենթակառուցվածքների բարեկարգման ոլորտում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում