Նոյեմբերի 14-ին Լոռու մարզի Գոգարան գյուղի տներից մեկում բռնկված հրդեհի հետևանքով այրվածքներ ստացած 3-րդ երեխան մահացել է։
3-ամյա Գոռ Գասպարյանը, որ ստացել էր 3-րդ և 4-րդ կարգի այրվածքներ, թերապևտիկ բուժում արտաքին մշակումներ էր ստանում «ՍուրբԱստվածամայր» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում:
Բժիշկները նրա վիճակը գնահատում էին կայուն, բայց ծայրահեղ ծանր: Երեխան 3-րդ եւ 4-րդ կարգի այրվածքներ էր ստացել: Այրվել էր 3-ամյա երեխայի մաշկի 62 տոկոսը եւ շնչուղիների 20 տոկոսը:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 14-ին հրդեհից այրվածքներ ստացած 4 երեխաներից 3-ամյա Արեն Գասպարյանը մահացել էր հիվանդանոցի ճանապարհին: Նոյեմբերի 18-ին Երևանի ճառագայթային բժշկության այրվածքների գիտական կենտրոնում մահացել էր 4-ամյա Արման Գասպարյանը:
Երեխաներից ամենափոքրը, որը 1,5 տարեկան է, թեթև այրվածքներ էր ստացել, այժմ գտնվում է Գոգարանի գյուղապետարանի բժշկի հսկողության ներքո, նրա կյանքին վտանգ չի սպառնում։