Հայաստանում կոռուպցիայի նվազեցմանն ուղղված կարևորագույն բարեփոխումների առաջարկներով «Շահերի պաշտպանության և աջակցության կենտրոն» ազգային ցանցն այսօր ներկայացրեց կոնկրետ առաջարկ Հայաստանի զգայուն ոլորտներում կոռուպցիոն ռիսկերի նվազեցման ուղղությամբ՝ սոցիալական ծառայության մատուցում, դատական ակտերի կատարում, քաղաքացիական ակտերի գրասենյակ և կենսաթոշակների հաշվարկում: «Հիմնականում անհրաժեշտ է շտկել կոռուպցիոն լայն հնարավորություններ ստեղծող ընթացակարգային բացերը կամ ինստիտուցիոնալ թերությունները, ոչ թե բացառապես կենտրոնանալ իրավական դաշտի բարեփոխումների վրա: Նշված բարեփոխումները արդյունավետ իրականացնելու համար մեր կենտրոնը ձգտում է սերտորեն համագործակցել տարբեր կառույցների հետ` տեղական ինքնակառավարման մարմիններ, արդարադատության նախարարություն,աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն, քաղաքացիական ակտերի գրանցման կենտրոն,»,-նշեց Երևանի ՇՊԱԿ համակարգող Մարտ Ատովմյանը: