Ինչպես հաղորդում է ադրբեջանական 1news.az կայքը` հղում անելով թուրքական Aksam թերթին, հունվարին նախատեսվում է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի այցը Բաքու, որտեղ երկու երկրների ղեկավարները կստորագրեն վիզային ռեժիմի դադարեցման մասին պայմանագիր:
Այցի ժամանակ տեղի կունենա երկու երկրների ռազմավարական համագործակցության խորհրդի նիստը, որը կնախագահեն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և Թուրքիայի վարչապետ Էրդողանը:
Թերթը տեղեկացնում է, որ Էրդողաննն այստեղ կժամանի մեծ կառավարական պատվիրակությամբ, որի կազմում կլինեն արտաքին գործերի, պաշտպանության, առևտրի, արդյունաբերության, գյուղատնտեսության, էկոլոգիայի նախարարները:
Ադրբեջանական կողմը հայտարարում է, որ դեռ քննում են այդ հարցը, աշխատանքներ են տանում վիզային ռեժիմի դադարեցման համար, սակայն ռեժիմի դադարեցման կոնկրետ ժամկետներ դեռ չեն հայտնում: