Wednesday, 24 04 2024
13:40
Բուենոս Այրեսում մոտ 800 000 մարդ է դուրս եկել բողոքի՝ ընդդեմ կրթական բարեփոխման
Քաղաքացին նախկին ճոպանուղու շենքի 2-րդ հարկից ընկել է զրոյական հարկ
13:26
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ուղիղ․ Այսօր Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցն է
Իրանի նախագահը ժամանել է Շրի Լանկա
«Ցեղասպանություն թելադրող գաղափարախոսությունը պետք է դատապարտվի»․ Ալեն Սիմոնյան
13:00
ԱՄՆ սենատը հաստատել է 95 միլիարդ դոլարի արտաքին օգնության փաթեթը՝ ամիսների ձգձգումներից հետո
Հայոց ցեղասպանությունը մարդկության պատմության ամենասարսափելի հանցագործություններից է․ Ֆաբիո Մասսիմո Կաստալդո
Հայաստանում Բելգիայի դեսպանը Ծիծեռնակաբերդում հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
ԵԽ պատգամավորն ամոթալի է համարում մինչ օրս Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ժխտումը
Չպետք է թույլ տանք, որ պատմությունը կրկնվի․ ԵԽ զեկուցողն իր աջակցությունն է հայտնել աշխարհասփյուռ հայերին
Այսօր մենք ոգեկոչում ենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը․ Մարինա Կալյուրանդ
Անցյալի ճանաչումն ու անպատժելիության դեմ պայքարը վճռորոշ նշանակություն ունեն նոր ցեղասպանությունները կանխարգելելու համար․ ՀՀ նախագահ
Ղրղզստանի նախագահն այցելել է Ադրբեջան
Եկեք լինենք հիշողության, ճշմարտության և արդարության ճիշտ կողմում․ Ջոնաթան Լաքոտը՝ Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ
Տավուշում երեկ բերման է ենթարկվել 13 անձ․ ՆԳՆ
ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են Սուրեն Պետրոսյանին
Նոր Հաճնի կամրջի մոտ մեքենան ընկել է ձորը․ կա տուժած
Լուրերի օրվա թողարում 12։00
Սպասվում է առանց տեղումների եղանակ
«Այլեւս երբեք». ինչ է ասում Փաշինյանը
«Պետք է բացառենք նման արհավիրքը»․ Տիգրան Ավինյան
Երբեք չեմ դադարեցնի պայքարը, որպեսզի Ցեղասպանության ժխտումը չհանգեցնի դրա կրկնությանը․ ԵԽ ֆրանսիացի պատգամավոր
Հայոց ցեղասպանությունը պետք է քննարկվի որպես դաս ներկայի ու ապագայի համար. ԵԽ պատգամավոր
Էրդողանը 1915-ի պատմական իրողությունները ժխտող հերթական ապրիլքսանչորսյան ուղերձով է հանդես եկել
11:30
Եկեք վառ պահենք ջարդերի, տեղահանությունների ու հալածանքների զոհերի հիշատակը․ Մակրոնի գրառումը՝ Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ
Սիլիկյան թաղամասում անվադողեր են այրվել
Վրացիները չեն նահանջում, շարունակում են պայքարը «Ռուսական օրենքի» դեմ
21-րդ դարում՝ 2020-2023թթ., ականատես եղանք հերթական էթնիկ զտման քաղաքականության․ ՀՀ ԱԳՆ
Հայաստանում Ֆրանսիայի դեսպանը Հայոց ցեղասպանության տարելիցին նվիրված գրառում է կատարել

Գիտության դոկտորին` 70 հազար դրամ աշխատավարձ. այսպես էլ կրթվում ենք

– Կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային օրը «Թրանսփարենսի ինթերնեշնլ» կազմակերպությունը հրապարակեց իր հետազոտությունները, համաձայն որոնց 2010թ. Հայաստանում ամենակոռումպացվածը կրթական համակարգն է, որն անգամ կոռուպցիայի մակարդակով առաջ է անցել ոստիկանությունից եւ դատական համակարգից: Պարոն Ղազարյան, Ձեր գնահատմամբ, ինչո՞ւ է կոռուպցիան ծաղկում կրթական համակարգում:
– Ճիշտն ասած, ես այդ հետազոտություններին վերապահումով եմ վերաբերվում եւ կտրականապես դեմ եմ, որ ամենակոռումպացվածը կրթական համակարգն է: Իհարկե, սկզբունքորեն համաձայն եմ, որ բացասական երեւույթներ կան դպրոցներում, բուհերում, բայց համաձայն չեմ այն ձեւակերպմանը, որ այսօր հանրապետությունում ամենակոռումպացվածը կրթական համակարգն է: Ես ծանոթ եմ ԿԳՆ-ի մշակած Կրթական համակարգում կոռուպցիոն երեւույթների դեմ պայքարի 2011-2012թթ. համալիր գործողությունների ծրագրին, ինչպես նաեւ 2010թ. նախարարության եւ կառավարության կողմից մշակած որոշումներին, որոնք դեռեւս ծրագրեր են, բայց կարող են էապես նվազեցնել կոռուպցիոն ռիսկերը: Իհարկե, կարելի է մշակել ինչ-որ գործողությունների ծրագիր, ներդնել ինչ-որ տեխնոլոգիաներ, որոնք կնվազեցնեն կոռուպցիայի դրսեւորման հնարավորությունը, սակայն դա արմատական լուծում չէ: Կոռուպցիա երեւույթը շատ խորքային է եւ մեր համակարգի համար այնքան բնորոշ չէր նախկինում: Երբ հիշում ենք նախորդ դարի 60-ական թվականները, որ եղել են Հայաստանի արծաթե դարը` վերելքի ժամանակաշրջան կրթության, գիտության եւ մշակույթի ոլորտում, այդ ժամանակ գիտելիքը կուռք էր, ազգային արժեք, իսկ ուսուցիչը, դասախոսը, գիտնականը արժանապատվության խորը զգացում ունեին, գիտակցում էին իրենց առաքելության կարեւորությունը, նրանք հեղինակություններ էին: Իսկ այդ հեղինակության ստեղծմանը մասնակցում էր ե՜ւ ընտանիքը, ե՜ւ հասարակությունը, ե՜ւ պետությունը: Այն ժամանակ շարքային պրոֆեսորի աշխատավարձը 450 ռուբլի էր` այն դեպքում, երբ նախարարը 380 ռուբլի էր ստանում: Պետության վերաբերմունքը կրթության նկատմամբ ուրիշ էր, դասախոսը կարողանում էր իր աշխատավարձով բարեկեցիկ կյանքով ապրել եւ կաշառքի մասին չէր էլ կարող մտածել: Այսօր իրադրությունը փոխվել է, գլուխ է բարձրացրել սպառողական հոգեբանությունը: Այսօր մեր երկրում հարգված են, ամենակարող են նրանք, ովքեր մեծ գումարներ ունեն, նրանք կարող են փողով ցանկացած հարց լուծել: Կրթական ոլորտում կոռուպցիան իսպառ կվերանա, եթե մենք կարողանայինք դարձ անել 60-ականներին տիրող բարոյահոգեբանական մթնոլորտին: Բայց դա մի նախարարության գործ չի, այս գործին պետք է ազգովի լծվենք:
– Պարոն Ղազարյան, վարչապետը վերջերս քննադատեց առողջապահության եւ կրթության ոլորտները` ասելով, որ այնտեղ կոռուպցիոն ռիսկերը մեծ են եւ պետք է փոփոխություններ կատարվեն: Առողջապահության նախարարությունում անգամ կադրային փոփոխություններ իրականացվեցին, այժմ էլ շրջանառվում է ԿԳ նախարարին փոխելու լուրը: Արդյո՞ք անձերի փոփոխությամբ հնարավոր կլինի վերացնել կոռուպցիան: Չլինի Աշոտյանը, լինի Քյալյանը` ի՞նչ է փոխվելու:
– Ցավոք սրտի, դեռեւս անձը կարեւորվում է, բայց այս հարցը անձերի փոփոխությամբ, անշուշտ, հիմնովին չի լուծվի: Պետք է բարոյահոգեբանական մթնոլորտը փոխել, պետք է գիտելիքը ազգային արժեք դառնա, մարդու աշխատանքային առաջընթացի կարեւորագույն գործոնը պետք է լինի պրոֆեսիոնալիզմը եւ գիտելիքը: Բայց այսօր հակառակն է` հասարակությունը տեսնում է, թե ինչպես է մեկը իր գիտելիքներով սովորում, արդյունքների հասնում, սակայն վերջում աշխատանք չի գտնում, իսկ մեկ ուրիշը, իր կրթությունը քարշ է տվել չորս տարի, սակայն վերջում կարեւոր պաշտոն է զբաղեցնում, անմիջապես խախտվում են բարոյական չափանիշները: Այսինքն` այսօր հայ մարդը գիտի, որ գիտելիքը չէ հիմնական գործոնը, այլ միջնորդությունն ու ֆինանսական ապահովվածությունը: Իսկ անձը միայնակ ոչինչ չի կարող անել, մանավանդ որ` այսօր մենք մխրճվել ենք մարդկային փոխհարաբերությունների ոչ հաճելի մթնոլորտի մեջ:
– Դուք նշեցիք պետության դերի կարեւորության մասին, որն այսօր դասախոսին կամ գիտնականին չնչին աշխատավարձ է տալիս: Արդյո՞ք դա չէ նաեւ պատճառը, որ կոռուպցիան օր օրի արմատավորվում է կրթական համակարգում:
– Մարդիկ, որոնք սերունդ են կրթում ու դաստիարակում, այսօր ծռված մեջքով են քայլում, հետեւաբար նաեւ իմիջիայլոց են նայում իրենց առաքելությանը, որովհետեւ չեն կարողանում նորմալ, բարեկեցիկ կյանք ապահովել իրենց եւ իրենց ընտանիքի համար: Պետությունն այսօր պետական ԲՈՒՀ-երին մեկ մասնագետ պատրաստելու համար տարեկան միջինը հատկացնում է 600-700 դոլար` այն դեպքում, երբ զարգացած եվրոպական երկրներում այդ գումարը տաս անգամ ավել է: Ավելին, Հայաստանում գիտության դոկտորը ստանում է 70-80 հազար դրամ աշխատավարձ` ծիծաղելի գումար է, եւ եթե գիտնականը մի քիչ ակտիվ չլինի եւ չկարողանա միջազգային դրամաշնորհներից օգտվել, ապա նա չի կարող ապրել:
– Պարոն Ղազարյան, Դուք խոսեցիք 60-ականների մեր կրթական համակարգի որակի մասին, որն այժմ փորձում են կիրառել նաեւ եվրոպական շատ երկրներ, իսկ մեզանում հակառակ պրոցեսն է` դեն ենք նետում հին, բայց ավանդույթներ ունեցող համակարգը եւ արհեստականորեն ներդնում ենք դրսից բերված եւ մեզ համար խորթ Բոլոնյան կոչված ծրագիրը: Նման քաղաքականությունը ճիշտ համարո՞ւմ եք եւ ինչքանո՞վ է հայաստանյան ԲՈՒՀ-երում իրեն արդարացնում կրեդիտային համակարգը:
– Ես ինքս կրթական բարեփոխումներով զբաղվել եմ եւ իմ սկզբունքը հետեւյալն է` եթե դու ինչ-որ բան ուզում ես փոխել, ապա պետք է նախեւառաջ պահպանես նախորդ կրթական համակարգի բացահայտ առավելություն ունեցող կողմերը: Մեր կրթական համակարգը երեխային խորքային եւ համալիր գիտելիքներ էր տալիս` այն դեպքում, երբ եվրոպական կամ ամերիկյան կրթական համակարգը նեղ ոլորտների մասնագետներ է պատրաստում: Այսօր կորցրել ենք այդ առավելությունը: Այնուամենայնիվ, մենք ինտեգրվում ենք միջազգային կառույցներին եւ պետք է ինչ-որ չափով ապահովենք մեր դիպլոմների փոխադարձ ճանաչելիությունը արտասահմանում, եւ դրանով է պայմանավորված, որ մենք երկաստիճան կրթական համակարգից անցանք եռաստիճանի: Բայց ես կարծում եմ, որ բոլոր բարեփոխումներին պետք է շատ զգուշորեն մոտենալ, քանզի կրթական համակարգը մեր հիմքն է եւ միաժամանակ իներցիոն համակարգ է: Հաճախ էլ ճիշտ չեն ներկայացվում այդ բարեփոխումները: Օրինակ` նշվում է, թե կրեդիտային համակարգը նպաստում է ուսման որակի բարձրացմանը: Ես, ամբողջ կյանքում լինելով կրթական համակարգում, չեմ հասկանում, թե կրեդիտային համակարգով գիտելիքի գնահատումն ինչ կապ ունի գիտելիքի որակի հետ:
– Այսօր հայաստանյան գրեթե բոլոր ԲՈՒՀ-երում եւ բոլոր մասնագիտությունների գծով իրականացվում է հեռակա ուսուցում, եւ բոլորն էլ գիտեն, որ սա լրացուցիչ փողեր աշխատելու միջոց է: Նորմալ համարո՞ւմ եք այս երեւույթը:
– Ընդհանուր առմամբ, հեռակա կրթական համակարգը մեծ կոռուպցիոն ռիսկեր է պարունակում: ԿԳՆ-ի մշակած Կրթական համակարգում կոռուպցիոն երեւույթների դեմ պայքարի 2011-2012թթ. համալիր գործողությունների ծրագրում մի շատ կարեւոր հանգամանքի վրա ուշադրություն չեն դարձրել` դա հեռակա ուսուցումն է: 2000թ.-ին ընդհանրապես փակվեց հեռակա եւ երեկոյան կրթությունը, սակայն հետագայում որոշակի ճնշումների տակ մի քանի մասնագիտությունների գծով վերաբացվեցին: Մանկավարժական եւ գյուղատնտեսական մասնագիտությունների գծով ես դեմ չէի, որ վերականգնվեին, որպեսզի գյուղական երիտասարդությունը չկտրվեր գյուղից, ինչպես նաեւ կարողանար կրթություն ստանալ: Սակայն այսօր հեռակա կրթությունը համատարած է, ես չեմ հասկանում տնտեսագիտության, միջազգային հարաբերությունների ֆակուլտետներում ո՞ւմ համար է բացվել հեռակա ուսուցումը, ո՞ւմ են պետք դրանք: Ճիշտ է բուհերը հեռակա ուսուցումից հսկայական գումարներ են ստանում, քանզի այնտեղ կրթությունն ամբողջովին վճարովի է, սակայն միաժամանակ այստեղ շատ են մեծանում կոռուպցիոն ռիսկերը: Ուրիշ հարց, եթե հեռավար ուսուցում կազմակերպեին, ինչի համար անհրաժեշտ է լուրջ ներդրումներ անել եւ տեխնոլոգիաներ մշակել, դա այլ է, բայց վերականգնել հին հեռակա համակարգը, անիմաստ է:
– Անցած ուսումնական տարում կրճատվեցին բուհերին տրվող ասպիրանտական տեղերը, այս տարի էլ խոսակցություններ կան, որ վերացնելու են հայցորդության ինստիտուտը: Բոլորի համար էլ պարզ է, թե այսօր ասպիրանտուրա ընդունվելու համար ինչ պայքար է, եւ այստեղ նույնպես կոռուպցիան մեծ դեր ունի, քանզի ասպիրանտուրան զինվորական ծառայությունից խուսափելու ամենաէժան միջոցն է: Պարոն Ղազարյան, որեւէ վտանգ չե՞ք տեսնում, որ գործելու են միայն հեռակա եւ առկա ասպիրանտուրաները, իսկ հայցորդության ինստիտուտը վերացվելու է:
– Նման խոսակցություններ, իհարկե, կան, սակայն նշվում է, որ այդ ինստիտուտը ընդհանրապես չի հանվելու, այլ ժամանակավորապես կասեցվելու է: Տեղյակ եմ, որ ԿԳ նախարարությունում ստեղծվելու է ինչ-որ հանձնաժողով, որը պետք է քննարկի հայցորդության ինստիտուտի գործունեությունը եւ հետո նոր վերջնական որոշում կկայացվի:
– Պարոն Ղազարյան, Հայաստանում օտարալեզու դպրոցների գոյությունը չափազանց դժվարությամբ արգելվեց այն տարիներին, երբ դուք ԿԳ փոխնախարար էիք: Այսօր հակառակ գործընթացն է` փորձում են «Լեզվի մասին» օրենքում հեշտությամբ փոփոխություն կատարելով Հայաստանում օտարալեզու դպրոցներ հիմնել: Ինչպե՞ս եք գնահատում այս երեւույթը:
– Միջազգային ծրագրերով կրթական գործունեություն ծավալելու համար չպետք է փոփոխել «Լեզվի մասին» օրենքը: Այդ օրենքը պետք է դուրս գար այդ փաթեթից, դա հիմնարար օրենք է, պետական անվտանգությունից բխող օրենք: Եվ կարծես թե ե՜ւ նախագահը, ե՜ւ ԱԺ նախագահը եկել էին այդ համոզմանը, սակայն այժմ էլ ինչ-որ իրավաբանների հետ քննարկումներից հետո նրանք ուզում են ինչ-որ մի կետ ավելացնեն, համաձայն որի միջազգային ծրագրերով կրթական գործունեություն իրականացնող կրթական հաստատությունների կարգը սահմանվում է «Կրթության մասին» օրենքով, ինչի անհրաժեշտությունը ես եւս չեմ տեսնում: Կարելի էր պարզապես լրացում անել «Կրթության մասին» օրենքում եւ մտցնել միջազգային լիցեյների գաղափարը, ինչը շատ տարածված է եվրոպական մի շարք երկրներում: Կարծում եմ, որ, այնուամենայնիվ, «Լեզվի մասին» օրենքին ձեռք չեն տա եւ միայն կսահմանափակվեն «Կրթության մասին» օրենքում համապատասխան լրացումներ կատարելով: Նշվում էր, թե միջազգային չափանիշներին համապատասխան կրթական մակարդակ ապահովելու համար մենք պետք է այլալեզու դպրոցներ ունենանք: Բայց մենք ունենք հակառակ օրինակը` Հայաստանում կան դպրոցներ, ինչպիսիք են Ֆիզմաթդպրոցը, Քվանտը, Ֆոտոն վարժարանը, Բալատոնը, որոնք ապահովում են միջազգային բոլոր չափանիշներին համապատասխանող հանրակրթական մակարդակ: Այս դպրոցների սաները մասնակցում են միջազգային բոլոր օլիմպիադաներին եւ միշտ մեդալներով վերադառնում, դրանից էլ լավ չափանի՞շ: Ավելին, մեր մեծ գիտնականները, որոնք համաշխարհային գիտության մեջ ներդրում են ունեցել, հիմնականում ավարտել են հայկական, այն էլ գյուղական դպրոցներ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում